«Դու որ գնաս հայերը կշարունակեն, հայերը կապրեն խաղաղ». քոմենթներ

«Դու որ գնաս հայերը կշարունակեն, հայերը կապրեն խաղաղ». քոմենթներ

Fri, 13 Mar 2026 20:45:00 +0400


Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կռիվ է տալիս Արցախի հետ: Տպավորություն է, թե այս մարդը այնքան է ատում Արցախը, որ անգամ Արցախի ստվերն ու նրա մասին հիշողությունը նրան հանգիտս չի տալիս եւ անգամ այն Ադրբեջանին նվիրելուց հետո` տարիներ անց, չի հանգստանում: Երեկ նա կրկին խոսել է խաղաղության և պատերազմի մասին, նորից մեղադրելով նախկին իշխանություններին և Արցախի ղեկավարությանը, Արցախ անվան հիշատակումը համարել է պատերազմի կոչ, իսկ Արցախի մասին խոսք ասած, գրքեր նվիրած Ցեղասպանության թանգարանի տնօրենին ազատել է աշխատանքից: Հանրությունը վաղուց դադարել է հավատալ նրան, նրա հայտարարություններին ի պատասխան մարդիկ ամենավատ մեկնաբանություններն են գրում, քննադատում, հայհոյում Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը:

Սերոբ Ղարիբյան. «Ալիևը պահանջում ա փոխել Սահմանադրությունը` համաձայնել ես, Ալիեվը 300000 թուրքերի ուզում ա բնակեցնի ՀՀ-ում, իբրև Արևմտյան ադրբեջան, պատասխանը չեք տալիս, կարող ա՞ Ալիեվի այդ իղձն էլ իրականություն դառնա»:

Աննա Շաբոյան. «Մեր պապական հայրենիքը կտոր կտոր թշնամուն նվիրելով խաղաղություն ես հաստատում, մեր հերոսների շիրիմներն ո՞ւմ ես թողնում»:

Կարինե Մուշեղյան. «Ադրբեջանցու վերադարձը բնակավայր է, ղարաբաղցու վերադարձը` հայրենիք»:

Կամո Ալեքսանյան. «Մեր հողերի համար բա ո՞վ կռվի, այ դավաճան»:

Անի Գևորգյան. «Այսինքն հենց նոր ձեր ելույթով հաստատեցիք, որ եթե տարիներ առաջ զսպվածություն ցուցաբերեիք` պատերազմ չէր լինի։ Իրականությունից կտրված լինելու պատճառով դարձաք այսօրվա մեր ունեցած Եռաբլուրի մեծացման պատճառ։ Եվ ընդունեցիք Ձեր մեղքը»:

Ռուզան Հովհաննիսյան. «Ինչի՞ քո պես անողնաշար ա տեսե՞լ էս երկիրը… դու էլ կանցնես»:

Մարգարիտա Մելիքյան. «Վերջդ բարի չի Վասակ, ծախված, Արցախը Հայաստան է և վերջ, ստախոս, ուրացող»:

Նվեր Ազիզյան. «Դու որ գնաս հայերը կշարունակեն, հայերը կապրեն խաղաղ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատկերացնո՞ւմ եք ամբողջ իրավիճակի մառազմը

Պատկերացնո՞ւմ եք ամբողջ իրավիճակի մառազմը Fri, 13 Mar 2026 13:37:01 +0400 Հայաստանն ակտիվորեն ադապտացվում է, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով