Հունիսի 7-ին ժողովուրդը գրողի ծոցն է ուղարկելու գործող իշխանությանը

Հունիսի 7-ին ժողովուրդը գրողի ծոցն է ուղարկելու գործող իշխանությանը

Fri, 13 Mar 2026 21:45:00 +0400


Երբ նախկինների ժամանակ օրենսդրական ինչ-որ սահմանափակումներ էին ընդունվում՝ դրանք միայն շարքային քաղաքացիների և ընդդիմության համար էին: Այսինքն, ծառայում էին ոչ թե հասարակության այդ հատվածներին, այլ գործող իշխանությանը՝ նշվածներին առնվազն հնազանդության մեջ պահելու նպատակով: Նախկիններին մերժելու շնորհիվ իշխանության եկած խմբակը շարունակեց նախկինների գործելաոճը: Ինչպիսի օրենսդրական նորմեր էլ ընդունվեն՝ լռելյայն (by default, по умолчанию) ընկալվում են որպես հակահասարակական: Որովհետև ինչպես նախկինները մերժվեցին հասարակության մեծամասնության կողմից, այնպես էլ այսօր գործողներն են մերժված նույն զանգվածների կողմից: Բայց դա, իհարկե, չի խանգարում, որպեսզի 2018-ի մայիսից այս կողմ ավելի ծաղկեին հին հունական՝ «Այն, ինչ թույլատրված է Զևսին, արգելված է եզին» արտահայտության դրսևորումները:

Օրենսդրական այդպիսի նորամուծություններից էր ընտրական ժամանակաշրջանում բարեգործության ոլորտում լրացուցիչ սահմանափակումներ ներդնելը: Առողջ դատողության տեսակետից դրանք անիմաստ էին ու ավելորդ: Որովհետև այն, ինչ անհրաժեշտ էր այդ առումով, արվել էր նախկինների կողմից: Եվ չկար որևէ լրացուցիչ սահմանափակման անհրաժեշտություն: Սակայն գործող իշխանությունը միշտ ապացուցել է, որ առողջ դատողությունը կարող է նաև աղբանոց նետվել՝ եթե դա պահանջվում է հանուն իշխանության պահպանման կամ վերարտադրության: Այն ուղղված է ապօրինի կալանավորման պատճառով հիմնական ընդդիմության վերածված Սամվել Կարապետյանի դեմ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսահայ գործարարը միաժամանակ ամենամեծ բարերարն է: Ինչը նշանակում է, որ նա կատարել է բարեգործություններ և շարունակելու էր կատարել դրանք նաև նախընտրական ժամանակաշրջանում: Օրինակ՝ ֆինանսական խնդիրներ ունեցող ուսանողներին կրթաթոշակ հատկացնելը:

Եթե Հայաստանը նորմալ պետություն լիներ՝ ունենալով ադեկվատ իշխանություն, ընդամենը պետք է արգելվեր կրթաթոշակների հատկացումը քարոզարշավային նյութ դարձնելը: Քանի որ այդ ուսանողներին կրթաթոշակ է անհրաժեշտ նաև նախընտրական ժամանակահատվածում: Եթե պետությունն ունենար նման գումարներ հատկացնելու կարողություն, ապա գործարարի արած բարեգործության կարիքը չէր լինի: Չնայած եթե հաշվի առնենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի ու պարգևավճարների մեծությունը, ապա աղքատ երկրում ուսանողներին ինչ-որ բան հատկացնելու հնարավորություն չէր կարող մնալ:
Ինչևէ, վերը նշված հին հունական արտահայտության հերթական դրսևորումը բացահայտվեց հենց օրենսդրական սահմանափակման գործադրումից անմիջապես հետո: Վաղարշապատի համայնքային նախընտրական ժամանակահատվածում բացահայտվեց դպրոցի և միաժամանակ ՀԿ տնօրենի կողմից բարեգործություն կատարելը: Որքան հիշում եմ, ընդդիմության բողոքներից հետո քրեական վարույթ էր նախաձեռնվել, բայց այն շարունակոթյուն չունեցավ: Երևի արդեն տիկինը շարունակում է իր ՔՊ-ապաշտ գործունեությունը երկու հաստատության տնօրենի պաշտոնում:

Վերջերս էլ հայտնի էր դարձել, որ Սյունիքի մարզպետ Ղուկասյան Ռոբերտը 31 բնակչի 20-ից 50 հազարական դրամի ֆինանսական աջակցություն բաշխելու որոշում է ստորագրել։ Իսկ պաշտպանության նախարար Պապիկյան Սուրենի հայրենի գյուղում՝ Լոռու մարզի Բերդ համայնքում թվով 750 ընտանիքների տրամադրվել են 20 կիլոգրամանոց սննդի փաթեթներ: Դրանք բաժանվել են բարեգործական կազմակերպությունների հետ համայնքապետարանի համագործակցության շրջանակում։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանն այս երկու դրվագների առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտե։ Ինչի մասին news.am-ի թղթակցին հայտնել էր ինքը՝ փաստաբանը: Ենթադրում եմ, որ երկու դեպքում էլ, եթե նույնիսկ ձևականորեն քրվարույթներ նախաձեռնվեն, դրանք կքնեցվեն մինչև հունիսի 8-ը: Եվ եթե իշխանությունը վերարտադրվի, գործերն անաղմուկ կփակվեն: Հակառակ դեպքում կոմիտեն կգնա մինչև վերջ ու գործը կհասնի դատարան: Հույս ունենանք, որ կյանքի կկոչվի երկրորդ տարբերակը: Քանի որ հունիսի 7-ին ժողովուրդը գրողի ծոցն է ուղարկելու գործող իշխանությունը:

ՀԳ. Որպես վերնագիր ներկայացված արտահայտությունը, որոշակիորեն ձևափոխված, պատկանում է Երևանի քաղաքապետ, ՔՊ-ական Ավինյան Տիգրանին: Նա, իհարկե, մտածել է, որ ժողովուրդը գրողի ծոցն է ուղարկելու ընդդիմությանը, բայց կարծում եմ, որ ավելի տրամաբանական և արդարացի կլինի, եթե ժողովուրդը դա անի հենց ՔՊ-ական իշխանության առումով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դատարանը առանց քննության է թողել «Նոայի» և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները

Դատարանը առանց քննության է թողել «Նոայի» և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները Fri, 23 Oct 2026…

8 րոպե ago

Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում

Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում Fri, 23 Oct 2026…

11 րոպե ago

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում Fri, 23 Oct 2026…

14 րոպե ago

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան»…

17 րոպե ago

«Հրապարակ»․ ԼԳԲՏ համայնքն աջակցում է Աննա Հակոբյանի սկսած պայքարին

«Հրապարակ»․ ԼԳԲՏ համայնքն աջակցում է Աննա Հակոբյանի սկսած պայքարին Fri, 23 Oct 2026 12:15:09 +0400…

30 րոպե ago

Ինչ է պահանջում Արմավիրի մարզպետը Դանիել Իոաննիսյանից

Ինչ է պահանջում Արմավիրի մարզպետը Դանիել Իոաննիսյանից Fri, 23 Oct 2026 12:13:41 +0400 Արմավիրի մարզպետ…

32 րոպե ago