Ինչպես են ստեղծվել առաջին կինոպաստառները

Ինչպես են ստեղծվել առաջին կինոպաստառները

Fri, 13 Mar 2026 22:00:29 +0400


Կինոարվեստի ձեւավորման առաջին օրերից Հայաստանում ակտիվորեն զարգացել է նաեւ կինոյի հետ կապված եւս մեկ կարեւոր ոլորտ՝ ցուցապաստառների դիզայնն ու կինոպլակատների ձեւավորումը։ Այս պաստառներից է հանդիսատեսը «ծանոթանում» կինոնկարին եւ առաջին տպավորությունը ստանում ֆիլմի մասին։ Հայ նկարիչների ստեղծած կինոպլակատները Խորհրդային Հայաստանի մշակութային ժառանգության կարեւոր մասն են եւ արտացոլում են ժամանակի գաղափարները, գեղագիտությունը, ճաշակն ու արժեքները։

Պահպանվել են դեռ 1920-ականներին նկարված կինոպլակատներ։ 2006-ին ռեժիսոր Վիգեն Գալստյանը վավերագրական ֆիլմով հանդիսատեսին է ներկայացրել 121 կինոցուցապաստառ։ Ինչպես նշում են մասնագետները, այս ոլորտը քիչ է ուսումնասիրված, քանի որ վաղ շրջանի շատ գործեր չեն պահպանվել, շատ պլակատներ ոչնչացվել են դեռ խորհրդային շրջանում, որոշ գործեր պահպանվել են մասնավոր հավաքածուներում եւ լայն հասարակությանը հասանելի չեն։ Իսկ հայկական կինոպլակատների ավանդույթը սկիզբ է առել 1925-ին, երբ Համո Բեկնազարյանը նկարահանեց «Նամուսը»։ Համո Բեկնազարյանը Դանիել Դզնունու հետ մեծ ջանքեր է գործադրում, որ Հայաստանում կինոն արմատավորվի՝ բոլոր հարակից ոլորտներով հանդերձ, եւ հատկապես կինոպլակատները զարգանան: «Հայֆիլմը» սկսեց թողարկել բարձրարժեք կինոնկարներ, որոնք մեծ հաջողություն ունեցան ողջ խորհրդային երկրում եւ խթանեցին Հայաստանում կինոթատրոնների կառուցումը։ Իսկ կինոպլակատներ պատրաստվել են ինչպես հայկական, այնպես էլ ռուսական եւ եվրոպական ֆիլմերի համար, որոնք ցուցադրվել են Խորհրդային Հայաստանում։

Խորհրդային կարգերի հաստատումով հայ նկարիչները միավորվեցին «Արմենտ» կազմակերպությունում, որը զբաղվում էր կոմերցիոն պլակատների պատրաստմամբ։ Սովետական դիզայնում տիրապետողն արդյունաբերականությունն ու կոնստրուկտիվիզմն էին։ Ինչպես մշակույթի եւ արվեստի մյուս ճյուղերը, կինոպլակատներն էլ ունեին գաղափարական հստակ ուղղվածություն եւ քարոզչական, դաստիարակչական նշանակություն։ Շատ բաներ վերցվում էին ընդհանուր սովետական-ռուսական միջավայրից, իսկ այնտեղ տիրապետողն ավանգարդիստական գործերն էին, որոնց վարպետները կարծում էին, որ ավանդական գեղանկարչությունը սովետների երկրում արդեն սպառել է իրեն ու չի կարող կիրառվել սովետական կարիքների բավարարման համար։ Բեկնազարյանն ու Դզնունին փորձում էին համադրել սրա հետ հայկական յուրահատկությունը, որ Հայաստանի դրոշմը ճանաչելի լինի բոլորի կողմից։ Ու դա միշտ չէ, որ ընկալվում էր։ Սակայն նրանք պայքարում էին ու նաեւ ներգրավում երիտասարդ նկարիչներին, գրաֆիկայի մասնագետներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հորմուզի նեղուցի հարցով՝ գործարք են առաջարկել

Հորմուզի նեղուցի հարցով՝ գործարք են առաջարկել Sun, 25 Oct 2026 17:30:17 +0400 Իրանն առաջարկել է…

3 րոպե ago

Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին

Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Sun, 25 Oct 2026 17:29:44…

3 րոպե ago

Չզոհվածների դիկտատուրայի սաստկացումն անցել է արտագնա աշխատանքի մեկնածներին ձայնի իրավունքից զրկելուն․ Իշխանյան

Չզոհվածների դիկտատուրայի սաստկացումն անցել է արտագնա աշխատանքի մեկնածներին ձայնի իրավունքից զրկելուն․ Իշխանյան Sun, 25 Oct…

14 րոպե ago

Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու․ Անուշ Վարդանյան

Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու․ Անուշ Վարդանյան Sun, 25 Oct 2026 17:15:17…

18 րոպե ago

Այսօր Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքն է․ լուսանկարներ

Այսօր Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքն է․ լուսանկարներ Sun, 25 Oct 2026 17:13:43 +0400 Երգիչ Արսեն…

19 րոպե ago

Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են։ Գնացե՛ք քվեարկելու

Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են։ Գնացե՛ք քվեարկելու Sun, 25 Oct 2026 17:05:49 +0400…

27 րոպե ago