Հունիսի 7-ին ժողովուրդը գրողի ծոցն է ուղարկելու գործող իշխանությանը

Հունիսի 7-ին ժողովուրդը գրողի ծոցն է ուղարկելու գործող իշխանությանը

Fri, 13 Mar 2026 21:45:00 +0400


Երբ նախկինների ժամանակ օրենսդրական ինչ-որ սահմանափակումներ էին ընդունվում՝ դրանք միայն շարքային քաղաքացիների և ընդդիմության համար էին: Այսինքն, ծառայում էին ոչ թե հասարակության այդ հատվածներին, այլ գործող իշխանությանը՝ նշվածներին առնվազն հնազանդության մեջ պահելու նպատակով: Նախկիններին մերժելու շնորհիվ իշխանության եկած խմբակը շարունակեց նախկինների գործելաոճը: Ինչպիսի օրենսդրական նորմեր էլ ընդունվեն՝ լռելյայն (by default, по умолчанию) ընկալվում են որպես հակահասարակական: Որովհետև ինչպես նախկինները մերժվեցին հասարակության մեծամասնության կողմից, այնպես էլ այսօր գործողներն են մերժված նույն զանգվածների կողմից: Բայց դա, իհարկե, չի խանգարում, որպեսզի 2018-ի մայիսից այս կողմ ավելի ծաղկեին հին հունական՝ «Այն, ինչ թույլատրված է Զևսին, արգելված է եզին» արտահայտության դրսևորումները:

Օրենսդրական այդպիսի նորամուծություններից էր ընտրական ժամանակաշրջանում բարեգործության ոլորտում լրացուցիչ սահմանափակումներ ներդնելը: Առողջ դատողության տեսակետից դրանք անիմաստ էին ու ավելորդ: Որովհետև այն, ինչ անհրաժեշտ էր այդ առումով, արվել էր նախկինների կողմից: Եվ չկար որևէ լրացուցիչ սահմանափակման անհրաժեշտություն: Սակայն գործող իշխանությունը միշտ ապացուցել է, որ առողջ դատողությունը կարող է նաև աղբանոց նետվել՝ եթե դա պահանջվում է հանուն իշխանության պահպանման կամ վերարտադրության: Այն ուղղված է ապօրինի կալանավորման պատճառով հիմնական ընդդիմության վերածված Սամվել Կարապետյանի դեմ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսահայ գործարարը միաժամանակ ամենամեծ բարերարն է: Ինչը նշանակում է, որ նա կատարել է բարեգործություններ և շարունակելու էր կատարել դրանք նաև նախընտրական ժամանակաշրջանում: Օրինակ՝ ֆինանսական խնդիրներ ունեցող ուսանողներին կրթաթոշակ հատկացնելը:

Եթե Հայաստանը նորմալ պետություն լիներ՝ ունենալով ադեկվատ իշխանություն, ընդամենը պետք է արգելվեր կրթաթոշակների հատկացումը քարոզարշավային նյութ դարձնելը: Քանի որ այդ ուսանողներին կրթաթոշակ է անհրաժեշտ նաև նախընտրական ժամանակահատվածում: Եթե պետությունն ունենար նման գումարներ հատկացնելու կարողություն, ապա գործարարի արած բարեգործության կարիքը չէր լինի: Չնայած եթե հաշվի առնենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի ու պարգևավճարների մեծությունը, ապա աղքատ երկրում ուսանողներին ինչ-որ բան հատկացնելու հնարավորություն չէր կարող մնալ:
Ինչևէ, վերը նշված հին հունական արտահայտության հերթական դրսևորումը բացահայտվեց հենց օրենսդրական սահմանափակման գործադրումից անմիջապես հետո: Վաղարշապատի համայնքային նախընտրական ժամանակահատվածում բացահայտվեց դպրոցի և միաժամանակ ՀԿ տնօրենի կողմից բարեգործություն կատարելը: Որքան հիշում եմ, ընդդիմության բողոքներից հետո քրեական վարույթ էր նախաձեռնվել, բայց այն շարունակոթյուն չունեցավ: Երևի արդեն տիկինը շարունակում է իր ՔՊ-ապաշտ գործունեությունը երկու հաստատության տնօրենի պաշտոնում:

Վերջերս էլ հայտնի էր դարձել, որ Սյունիքի մարզպետ Ղուկասյան Ռոբերտը 31 բնակչի 20-ից 50 հազարական դրամի ֆինանսական աջակցություն բաշխելու որոշում է ստորագրել։ Իսկ պաշտպանության նախարար Պապիկյան Սուրենի հայրենի գյուղում՝ Լոռու մարզի Բերդ համայնքում թվով 750 ընտանիքների տրամադրվել են 20 կիլոգրամանոց սննդի փաթեթներ: Դրանք բաժանվել են բարեգործական կազմակերպությունների հետ համայնքապետարանի համագործակցության շրջանակում։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանն այս երկու դրվագների առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտե։ Ինչի մասին news.am-ի թղթակցին հայտնել էր ինքը՝ փաստաբանը: Ենթադրում եմ, որ երկու դեպքում էլ, եթե նույնիսկ ձևականորեն քրվարույթներ նախաձեռնվեն, դրանք կքնեցվեն մինչև հունիսի 8-ը: Եվ եթե իշխանությունը վերարտադրվի, գործերն անաղմուկ կփակվեն: Հակառակ դեպքում կոմիտեն կգնա մինչև վերջ ու գործը կհասնի դատարան: Հույս ունենանք, որ կյանքի կկոչվի երկրորդ տարբերակը: Քանի որ հունիսի 7-ին ժողովուրդը գրողի ծոցն է ուղարկելու գործող իշխանությունը:

ՀԳ. Որպես վերնագիր ներկայացված արտահայտությունը, որոշակիորեն ձևափոխված, պատկանում է Երևանի քաղաքապետ, ՔՊ-ական Ավինյան Տիգրանին: Նա, իհարկե, մտածել է, որ ժողովուրդը գրողի ծոցն է ուղարկելու ընդդիմությանը, բայց կարծում եմ, որ ավելի տրամաբանական և արդարացի կլինի, եթե ժողովուրդը դա անի հենց ՔՊ-ական իշխանության առումով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարյուրավոր զոհեր և վիրավորներ․ ևս մեկ սարսափելի պատերազմ

Հարյուրավոր զոհեր և վիրավորներ․ ևս մեկ սարսափելի պատերազմ Tue, 17 Mar 2026 13:00:15 +0400 Աֆղանստանի…

11 րոպե ago

Ի տարբերություն Փաշինյանի ֆեյսբուքյան արշավի՝ Սամվել Կարապետյանը իր արած գործերով է ճանաչելի

Ի տարբերություն Փաշինյանի ֆեյսբուքյան արշավի՝ Սամվել Կարապետյանը իր արած գործերով է ճանաչելի Tue, 17 Mar…

29 րոպե ago

Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին

Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին Tue, 17 Mar 2026 12:38:19 +0400 ԲԱՑ ՆԱՄԱԿ «Հայաստան» դաշինքի ՀՀ…

33 րոպե ago

Նախակրթարանների տարիքային շեմը կվերանայվի՞

Նախակրթարանների տարիքային շեմը կվերանայվի՞ Tue, 17 Mar 2026 12:37:27 +0400 Ազգային ժողովի ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի նիստում…

34 րոպե ago

Հեռացող տիրադավ Աբրահամ Սրբազանը հրաժեշտի նամակ է հրապարակել

Հեռացող տիրադավ Աբրահամ Սրբազանը հրաժեշտի նամակ է հրապարակել Tue, 17 Mar 2026 12:33:50 +0400 Վայոց…

37 րոպե ago

Ոսկու և արծաթի գները կրկին աճել են

Ոսկու և արծաթի գները կրկին աճել են Tue, 17 Mar 2026 12:30:54 +0400 Ոսկու ֆյուչերսների…

40 րոպե ago