Ինչպես են ստեղծվել առաջին կինոպաստառները

Ինչպես են ստեղծվել առաջին կինոպաստառները

Fri, 13 Mar 2026 22:00:29 +0400


Կինոարվեստի ձեւավորման առաջին օրերից Հայաստանում ակտիվորեն զարգացել է նաեւ կինոյի հետ կապված եւս մեկ կարեւոր ոլորտ՝ ցուցապաստառների դիզայնն ու կինոպլակատների ձեւավորումը։ Այս պաստառներից է հանդիսատեսը «ծանոթանում» կինոնկարին եւ առաջին տպավորությունը ստանում ֆիլմի մասին։ Հայ նկարիչների ստեղծած կինոպլակատները Խորհրդային Հայաստանի մշակութային ժառանգության կարեւոր մասն են եւ արտացոլում են ժամանակի գաղափարները, գեղագիտությունը, ճաշակն ու արժեքները։

Պահպանվել են դեռ 1920-ականներին նկարված կինոպլակատներ։ 2006-ին ռեժիսոր Վիգեն Գալստյանը վավերագրական ֆիլմով հանդիսատեսին է ներկայացրել 121 կինոցուցապաստառ։ Ինչպես նշում են մասնագետները, այս ոլորտը քիչ է ուսումնասիրված, քանի որ վաղ շրջանի շատ գործեր չեն պահպանվել, շատ պլակատներ ոչնչացվել են դեռ խորհրդային շրջանում, որոշ գործեր պահպանվել են մասնավոր հավաքածուներում եւ լայն հասարակությանը հասանելի չեն։ Իսկ հայկական կինոպլակատների ավանդույթը սկիզբ է առել 1925-ին, երբ Համո Բեկնազարյանը նկարահանեց «Նամուսը»։ Համո Բեկնազարյանը Դանիել Դզնունու հետ մեծ ջանքեր է գործադրում, որ Հայաստանում կինոն արմատավորվի՝ բոլոր հարակից ոլորտներով հանդերձ, եւ հատկապես կինոպլակատները զարգանան: «Հայֆիլմը» սկսեց թողարկել բարձրարժեք կինոնկարներ, որոնք մեծ հաջողություն ունեցան ողջ խորհրդային երկրում եւ խթանեցին Հայաստանում կինոթատրոնների կառուցումը։ Իսկ կինոպլակատներ պատրաստվել են ինչպես հայկական, այնպես էլ ռուսական եւ եվրոպական ֆիլմերի համար, որոնք ցուցադրվել են Խորհրդային Հայաստանում։

Խորհրդային կարգերի հաստատումով հայ նկարիչները միավորվեցին «Արմենտ» կազմակերպությունում, որը զբաղվում էր կոմերցիոն պլակատների պատրաստմամբ։ Սովետական դիզայնում տիրապետողն արդյունաբերականությունն ու կոնստրուկտիվիզմն էին։ Ինչպես մշակույթի եւ արվեստի մյուս ճյուղերը, կինոպլակատներն էլ ունեին գաղափարական հստակ ուղղվածություն եւ քարոզչական, դաստիարակչական նշանակություն։ Շատ բաներ վերցվում էին ընդհանուր սովետական-ռուսական միջավայրից, իսկ այնտեղ տիրապետողն ավանգարդիստական գործերն էին, որոնց վարպետները կարծում էին, որ ավանդական գեղանկարչությունը սովետների երկրում արդեն սպառել է իրեն ու չի կարող կիրառվել սովետական կարիքների բավարարման համար։ Բեկնազարյանն ու Դզնունին փորձում էին համադրել սրա հետ հայկական յուրահատկությունը, որ Հայաստանի դրոշմը ճանաչելի լինի բոլորի կողմից։ Ու դա միշտ չէ, որ ընկալվում էր։ Սակայն նրանք պայքարում էին ու նաեւ ներգրավում երիտասարդ նկարիչներին, գրաֆիկայի մասնագետներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եթե 2020-ին պարտվել ենք, չի նշանակում, թե առաջին պատերազմը սխալ է եղել

Եթե 2020-ին պարտվել ենք, չի նշանակում, թե առաջին պատերազմը սխալ է եղել Tue, 17 Mar…

17 րոպե ago

Հարցում․ բացարձակ մեծամասնությունը ընտրություններին մասնակցելու է

Հարցում․ բացարձակ մեծամասնությունը ընտրություններին մասնակցելու է Tue, 17 Mar 2026 19:00:00 +0400 Latest news from…

32 րոպե ago

Պետք լինի՝ ուրիշ բան էլ ցույց կտամ

Պետք լինի՝ ուրիշ բան էլ ցույց կտամ Tue, 17 Mar 2026 18:45:40 +0400 Ֆեյսբուքում ատրճանակի…

46 րոպե ago

Ցավով եմ արձանագրում այս ամենը

Ցավով եմ արձանագրում այս ամենը Tue, 17 Mar 2026 18:30:04 +0400 Հարգելի գործընկերներ, Այսօր ստացանք…

1 ժամ ago

Առաջիկա ընտրությունները չեն կարող համարվել ազատ եւ արդար

Առաջիկա ընտրությունները չեն կարող համարվել ազատ եւ արդար Tue, 17 Mar 2026 18:15:18 +0400 Հայաստանի…

1 ժամ ago

Դոնալդ Թրամփի հակասական հայտարարություններից շփոթված են

Դոնալդ Թրամփի հակասական հայտարարություններից շփոթված են Tue, 17 Mar 2026 18:00:46 +0400 ԱՄՆ դաշնակիցները շփոթված…

2 ժամ ago