Ինչպես են ստեղծվել առաջին կինոպաստառները

Ինչպես են ստեղծվել առաջին կինոպաստառները

Fri, 13 Mar 2026 22:00:29 +0400


Կինոարվեստի ձեւավորման առաջին օրերից Հայաստանում ակտիվորեն զարգացել է նաեւ կինոյի հետ կապված եւս մեկ կարեւոր ոլորտ՝ ցուցապաստառների դիզայնն ու կինոպլակատների ձեւավորումը։ Այս պաստառներից է հանդիսատեսը «ծանոթանում» կինոնկարին եւ առաջին տպավորությունը ստանում ֆիլմի մասին։ Հայ նկարիչների ստեղծած կինոպլակատները Խորհրդային Հայաստանի մշակութային ժառանգության կարեւոր մասն են եւ արտացոլում են ժամանակի գաղափարները, գեղագիտությունը, ճաշակն ու արժեքները։

Պահպանվել են դեռ 1920-ականներին նկարված կինոպլակատներ։ 2006-ին ռեժիսոր Վիգեն Գալստյանը վավերագրական ֆիլմով հանդիսատեսին է ներկայացրել 121 կինոցուցապաստառ։ Ինչպես նշում են մասնագետները, այս ոլորտը քիչ է ուսումնասիրված, քանի որ վաղ շրջանի շատ գործեր չեն պահպանվել, շատ պլակատներ ոչնչացվել են դեռ խորհրդային շրջանում, որոշ գործեր պահպանվել են մասնավոր հավաքածուներում եւ լայն հասարակությանը հասանելի չեն։ Իսկ հայկական կինոպլակատների ավանդույթը սկիզբ է առել 1925-ին, երբ Համո Բեկնազարյանը նկարահանեց «Նամուսը»։ Համո Բեկնազարյանը Դանիել Դզնունու հետ մեծ ջանքեր է գործադրում, որ Հայաստանում կինոն արմատավորվի՝ բոլոր հարակից ոլորտներով հանդերձ, եւ հատկապես կինոպլակատները զարգանան: «Հայֆիլմը» սկսեց թողարկել բարձրարժեք կինոնկարներ, որոնք մեծ հաջողություն ունեցան ողջ խորհրդային երկրում եւ խթանեցին Հայաստանում կինոթատրոնների կառուցումը։ Իսկ կինոպլակատներ պատրաստվել են ինչպես հայկական, այնպես էլ ռուսական եւ եվրոպական ֆիլմերի համար, որոնք ցուցադրվել են Խորհրդային Հայաստանում։

Խորհրդային կարգերի հաստատումով հայ նկարիչները միավորվեցին «Արմենտ» կազմակերպությունում, որը զբաղվում էր կոմերցիոն պլակատների պատրաստմամբ։ Սովետական դիզայնում տիրապետողն արդյունաբերականությունն ու կոնստրուկտիվիզմն էին։ Ինչպես մշակույթի եւ արվեստի մյուս ճյուղերը, կինոպլակատներն էլ ունեին գաղափարական հստակ ուղղվածություն եւ քարոզչական, դաստիարակչական նշանակություն։ Շատ բաներ վերցվում էին ընդհանուր սովետական-ռուսական միջավայրից, իսկ այնտեղ տիրապետողն ավանգարդիստական գործերն էին, որոնց վարպետները կարծում էին, որ ավանդական գեղանկարչությունը սովետների երկրում արդեն սպառել է իրեն ու չի կարող կիրառվել սովետական կարիքների բավարարման համար։ Բեկնազարյանն ու Դզնունին փորձում էին համադրել սրա հետ հայկական յուրահատկությունը, որ Հայաստանի դրոշմը ճանաչելի լինի բոլորի կողմից։ Ու դա միշտ չէ, որ ընկալվում էր։ Սակայն նրանք պայքարում էին ու նաեւ ներգրավում երիտասարդ նկարիչներին, գրաֆիկայի մասնագետներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մենք ձեռքներս ծալած չենք նստելու

Մենք ձեռքներս ծալած չենք նստելու Sat, 14 Mar 2026 02:22:49 +0400 Այսօր կայացվեց մի որոշում,…

13 րոպե ago

Փաշինյանը ցանկանում է պայքարել միայն Կարապետյանի նկարի դեմ

Փաշինյանը ցանկանում է պայքարել միայն Կարապետյանի նկարի դեմ Sat, 14 Mar 2026 01:42:47 +0400 Դատարանը…

53 րոպե ago

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ Sat, 14 Mar 2026 00:43:15 +0400 Սամվել Կարապետյանը ևս…

2 ժամ ago

Ով է ճարտարապետության այս տարվա ամենահեղինակավոր մրցանակի դափնեկիրը

Ով է ճարտարապետության այս տարվա ամենահեղինակավոր մրցանակի դափնեկիրը Fri, 13 Mar 2026 23:59:00 +0400 Ճարտարապետության…

3 ժամ ago

Պարզվել է, թե ում պատվերով է իրականացվել «Կրոկուս սիթիի» ահաբեկչությունը

Պարզվել է, թե ում պատվերով է իրականացվել «Կրոկուս սիթիի» ահաբեկչությունը Fri, 13 Mar 2026 23:45:00…

3 ժամ ago

Ռուսական նավթի վաճառքը թույլատրել են․ ժամանակավոր

Ռուսական նավթի վաճառքը թույլատրել են․ ժամանակավոր Fri, 13 Mar 2026 23:30:20 +0400 Միացյալ Նահանգները ժամանակավորապես…

3 ժամ ago