Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, անկախ Փաշինյանի կամքից

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, անկախ Փաշինյանի կամքից

Fri, 13 Mar 2026 22:28:24 +0400


Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է․

«Փաշինյանի վերջին օրերի հակարցախյան հերթական անհեթեթությունների մի մասին պատասխանել եմ Ֆրանս 24-ի հարցազրույցումս, թեև դրա գլխավոր նպատակը Ալիևին պատասխանելն էր:

Բայց կուզեի հերթական անգամ մի քանի բան հիշեցնել՝

1. Արցախյան շարժումը չի կարող փակվել, քանի դեռ Արցախի ժողովուրդն ու նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը գոյություն ունեն:

2. Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, առավել ևս, որ կան բազմաթիվ արցախցիներ վերադարձի ցանկությամբ: Իսկ Փաշինյանի կամքից այդ իրավունքը կախված չէ, սակայն, ցավոք, դրա իրացումը դեռևս կախված է:

3. Գիտակցելով, որ մեր վերադարձն այս ներքին ու արտաքին ժամանակավոր պայմաններում դեռևս անիրատեսական է՝ մենք ունենք մի քանի կոնկրետ ու միջնաժամկետ խնդիր լուծելու՝ մինչև վաղ թե ուշ վերադարձի պայմանների ապահովումը, մասնավորապես՝

3.1. Արցախի ժողովրդի արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքը Մայր Հայաստանում (բնակարան, աշխատանք ու եկամուտ, կայուն բարոյահոգեբանական վիճակ)՝ ոչ միայն մեր իրավունքների ապահովման, այլև՝ ավելի ուժեղ ու միասնական Հայաստանի համար մեր ներուժի պատշաճ իրացման նպատակով:

3.2. Վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հիմքերի ամրացումը, այդ օրակարգի վառ պահումը և միջազգային մեխանիզմների ձևավորումը:

3.3. Բռնազավթված Արցախի մշակութային ժառանգության ու մեր մասնավոր ու հանրային սեփականության պաշտպանությունը՝ հնարավորինս կանխելու դրանց ոչնչացումն ու յուրացումը ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կողմից:

3.4. Բոլոր պատանդառված հայերի վերադարձը Հայրենիք և անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանումը:

3.5. Արցախյան պետական ու հանրային ինստիտուտների պահպանումն ու ամրացումը՝ որպես հավաքական պայքարի և ինքնության հենասյուներ:

3.6. Միջազգային ու ներքին հետաքննությունների ապահովումը՝ մեր էթնիկ զտման ու հայրենազրկման հարցում մեղավոր արտաքին ու ներքին անձանց ու հանգամանքների բացահայտման ու պատասխանատվության ապահովման համար:

4. Ինչ վերաբերում է Արցախի ժողովրդի վերադարձի և ադրբեջանցիների «վերադարձի» համեմատության թշնամական թեզին, ապա դա լրիվությամբ սին ու հանցավոր համեմատություն է: Ժամանակին Արցախ Միությամբ հրապարակել ենք համապատասխան փաստերն ու փաստարկները, որոնց կարելի է ծանոթանալ մեկնաբանության մեջ տրված հղմամբ: Իսկ ալիևյան բռնապետական ռեժիմը շարունակելու է իր ցեղասպանական ու օկուպացիոն քաղաքականությունը Հայաստանի պետականության և հայ ազգի գոյության ու ինքնության դեմ՝ անկախ հայաստանյան իշխանությունների զիջումների ծավալից ու «խաղաղության սիրավեպից», որը պարզապես չի կարող դրական ավարտ ունենալ ադրբեջանական հայատյացության, ցեղասպանական ու օկուպացիոն քաղաքականության պայմաններում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԿԸՀ-ն 4 թեկնածուի մանդատ տվեց

ԿԸՀ-ն 4 թեկնածուի մանդատ տվեց Mon, 27 Jul 2026 18:28:00 +0400 2026 թվականի հուլիսի 27-ին…

20 րոպե ago

ՌԴ-ից շարունակում են զանգվածաբար արտաքսել միգրանտներին

ՌԴ-ից շարունակում են զանգվածաբար արտաքսել միգրանտներին Mon, 27 Jul 2026 18:00:10 +0400 Այս տարվա հունվարից…

48 րոպե ago

Անհրաժեշտ է երկու կողմերի արագ և ճիշտ արձագանքը

Անհրաժեշտ է երկու կողմերի արագ և ճիշտ արձագանքը Mon, 27 Jul 2026 17:45:48 +0400 Պետք…

1 ժամ ago

Ինչ են պատմում Կոնջորյանի եղբոր մասին Աբովյանում

Ինչ են պատմում Կոնջորյանի եղբոր մասին Աբովյանում Mon, 27 Jul 2026 17:43:00 +0400 Այսօր վաղ…

1 ժամ ago

Լեգենդար Պիռլոն չի գլխավորի Իտալիայի ընտրանին․ ռուսնե՞րն են մեղավոր

Լեգենդար Պիռլոն չի գլխավորի Իտալիայի ընտրանին․ ռուսնե՞րն են մեղավոր Mon, 27 Jul 2026 17:30:26 +0400…

1 ժամ ago

Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիեւին

Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիեւին Mon, 27 Jul 2026…

2 ժամ ago