Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, անկախ Փաշինյանի կամքից

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, անկախ Փաշինյանի կամքից

Fri, 13 Mar 2026 22:28:24 +0400


Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է․

«Փաշինյանի վերջին օրերի հակարցախյան հերթական անհեթեթությունների մի մասին պատասխանել եմ Ֆրանս 24-ի հարցազրույցումս, թեև դրա գլխավոր նպատակը Ալիևին պատասխանելն էր:

Բայց կուզեի հերթական անգամ մի քանի բան հիշեցնել՝

1. Արցախյան շարժումը չի կարող փակվել, քանի դեռ Արցախի ժողովուրդն ու նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը գոյություն ունեն:

2. Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, առավել ևս, որ կան բազմաթիվ արցախցիներ վերադարձի ցանկությամբ: Իսկ Փաշինյանի կամքից այդ իրավունքը կախված չէ, սակայն, ցավոք, դրա իրացումը դեռևս կախված է:

3. Գիտակցելով, որ մեր վերադարձն այս ներքին ու արտաքին ժամանակավոր պայմաններում դեռևս անիրատեսական է՝ մենք ունենք մի քանի կոնկրետ ու միջնաժամկետ խնդիր լուծելու՝ մինչև վաղ թե ուշ վերադարձի պայմանների ապահովումը, մասնավորապես՝

3.1. Արցախի ժողովրդի արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքը Մայր Հայաստանում (բնակարան, աշխատանք ու եկամուտ, կայուն բարոյահոգեբանական վիճակ)՝ ոչ միայն մեր իրավունքների ապահովման, այլև՝ ավելի ուժեղ ու միասնական Հայաստանի համար մեր ներուժի պատշաճ իրացման նպատակով:

3.2. Վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հիմքերի ամրացումը, այդ օրակարգի վառ պահումը և միջազգային մեխանիզմների ձևավորումը:

3.3. Բռնազավթված Արցախի մշակութային ժառանգության ու մեր մասնավոր ու հանրային սեփականության պաշտպանությունը՝ հնարավորինս կանխելու դրանց ոչնչացումն ու յուրացումը ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կողմից:

3.4. Բոլոր պատանդառված հայերի վերադարձը Հայրենիք և անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանումը:

3.5. Արցախյան պետական ու հանրային ինստիտուտների պահպանումն ու ամրացումը՝ որպես հավաքական պայքարի և ինքնության հենասյուներ:

3.6. Միջազգային ու ներքին հետաքննությունների ապահովումը՝ մեր էթնիկ զտման ու հայրենազրկման հարցում մեղավոր արտաքին ու ներքին անձանց ու հանգամանքների բացահայտման ու պատասխանատվության ապահովման համար:

4. Ինչ վերաբերում է Արցախի ժողովրդի վերադարձի և ադրբեջանցիների «վերադարձի» համեմատության թշնամական թեզին, ապա դա լրիվությամբ սին ու հանցավոր համեմատություն է: Ժամանակին Արցախ Միությամբ հրապարակել ենք համապատասխան փաստերն ու փաստարկները, որոնց կարելի է ծանոթանալ մեկնաբանության մեջ տրված հղմամբ: Իսկ ալիևյան բռնապետական ռեժիմը շարունակելու է իր ցեղասպանական ու օկուպացիոն քաղաքականությունը Հայաստանի պետականության և հայ ազգի գոյության ու ինքնության դեմ՝ անկախ հայաստանյան իշխանությունների զիջումների ծավալից ու «խաղաղության սիրավեպից», որը պարզապես չի կարող դրական ավարտ ունենալ ադրբեջանական հայատյացության, ցեղասպանական ու օկուպացիոն քաղաքականության պայմաններում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լավրովը խոսել է Արաղչիի հետ

Լավրովը խոսել է Արաղչիի հետ Sun, 26 Jul 2026 20:45:44 +0400 Հուլիսի 26-ին իրանական կողմի…

15 րոպե ago

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքին ձեռակերտ խաչ է նվիրաբերվել

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքին ձեռակերտ խաչ է նվիրաբերվել Sun, 26 Jul 2026 20:36:39 +0400 Խաչը…

24 րոպե ago

Պուտինը հետևում է որոշ բլոգերների և ուրախանում

Պուտինը հետևում է որոշ բլոգերների և ուրախանում Sun, 26 Jul 2026 20:15:28 +0400 «Հատուկ ռազմական…

45 րոպե ago

Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները

Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Sun, 26 Jul 2026 20:02:15 +0400…

59 րոպե ago

Էկոնոմիկայի նախարար ունենք, աշխարհը չունի

Էկոնոմիկայի նախարար ունենք, աշխարհը չունի Sun, 26 Jul 2026 19:45:58 +0400 Իր անմիջական պարտականություններով զբաղվելու…

1 ժամ ago

Հայաստանի հավաքականը Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում զիջում է միայն Ուկրաինային

Հայաստանի հավաքականը Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում զիջում է միայն Ուկրաինային Sun, 26 Jul 2026…

1 ժամ ago