Օտարերկրացի տղամարդն Իրանից Հայաստան է բերել շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ

Օտարերկրացի տղամարդն Իրանից Հայաստան է բերել շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ

Fri, 13 Mar 2026 22:45:08 +0400


Մարտի 13-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել մաքսանենգ ճանապարհով ներկրված ապօրինի թմրանյութի մասին։

Ըստ տեղեկությունների՝ օտարերկրացի 41-ամյա տղամարդն Իրանից Հայաստան էր տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ, որը պահել էր Մեղրի քաղաքի վարչական տարածքում և նախատեսում էր հետագայում իրացնել Հայաստանի տարածքում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում թմրանյութով պարկը հայտնաբերվել է։ Քրեական ոստիկաններն իրականացնում են դեպքի վայրի պահպանություն։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ով է ճարտարապետության այս տարվա ամենահեղինակավոր մրցանակի դափնեկիրը

Ով է ճարտարապետության այս տարվա ամենահեղինակավոր մրցանակի դափնեկիրը Fri, 13 Mar 2026 23:59:00 +0400 Ճարտարապետության…

30 րոպե ago

Պարզվել է, թե ում պատվերով է իրականացվել «Կրոկուս սիթիի» ահաբեկչությունը

Պարզվել է, թե ում պատվերով է իրականացվել «Կրոկուս սիթիի» ահաբեկչությունը Fri, 13 Mar 2026 23:45:00…

44 րոպե ago

Ռուսական նավթի վաճառքը թույլատրել են․ ժամանակավոր

Ռուսական նավթի վաճառքը թույլատրել են․ ժամանակավոր Fri, 13 Mar 2026 23:30:20 +0400 Միացյալ Նահանգները ժամանակավորապես…

59 րոպե ago

«Ավելի շուտ հեռացրեք տանտիրոջը»․ Իրանի հավաքականի կոշտ ուղերձը ԱՄՆ-ին

«Ավելի շուտ հեռացրեք տանտիրոջը»․ Իրանի հավաքականի կոշտ ուղերձը ԱՄՆ-ին Fri, 13 Mar 2026 23:15:00 +0400…

1 ժամ ago

«Միլիոնատերերի հարկ» են սահմանել

«Միլիոնատերերի հարկ» են սահմանել Fri, 13 Mar 2026 23:00:42 +0400 ԱՄՆ Վաշինգտոնի նահանգի նահանգային օրենսդիր…

1 ժամ ago

Իշխանության հիմնական մրցակիցը սահմանափակված է իր ժողովրդի հետ շփման հնարավորությամբ

Իշխանության հիմնական մրցակիցը սահմանափակված է իր ժողովրդի հետ շփման հնարավորությամբ Fri, 13 Mar 2026 22:41:52…

2 ժամ ago