Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Օտարերկրացի տղամարդն Իրանից Հայաստան է բերել շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ

Օտարերկրացի տղամարդն Իրանից Հայաստան է բերել շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ

Fri, 13 Mar 2026 22:45:08 +0400


Մարտի 13-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել մաքսանենգ ճանապարհով ներկրված ապօրինի թմրանյութի մասին։

Ըստ տեղեկությունների՝ օտարերկրացի 41-ամյա տղամարդն Իրանից Հայաստան էր տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ, որը պահել էր Մեղրի քաղաքի վարչական տարածքում և նախատեսում էր հետագայում իրացնել Հայաստանի տարածքում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում թմրանյութով պարկը հայտնաբերվել է։ Քրեական ոստիկաններն իրականացնում են դեպքի վայրի պահպանություն։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Կերակրատաշտի» շուրջ պտտվող պատկերացումների վրա քաղաքական ճանապարհը կառուցած մարդը չի կարող հասկանալ գաղափարի շուրջ համախմբված մարդկանց ուժը․ Դավիթ Անանյանը՝ Վահագն Ալեքսանյանին

«Կերակրատաշտի» շուրջ պտտվող պատկերացումների վրա քաղաքական ճանապարհը կառուցած մարդը չի կարող հասկանալ գաղափարի շուրջ համախմբված …