«Հրապարակ»․ Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի

«Հրապարակ»․ Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի

Sat, 14 Mar 2026 08:00:00 +0400


Կառավարությունը ողջ կազմով եկող շաբաթ կգրոհի Ազգային ժողովը։ ԱԺ մշտական հանձնաժողովների քննարկմանն է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, եւ քանի որ 3 ամսից ընտրություններ են, իշխանությունն այդ քննարկումները վերածելու է նախընտրական քարոզարշավի եւ համաշխարհային մասշտաբի լապշաներ է կախելու ընտրողների ականջներից։ Օրինակ, ԱԳՆ կատարողականի ներածությունում կարդում ենք․ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ 2025 թ. օգոստոսի 8-ին խաղաղություն է հաստատվել։ 2025 թվականն անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ Հայաստանի Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների արտագաղթը փոխարինվել է ներգաղթով։ 2025 թվականին արձանագրվել է բարձր տնտեսական աճ (7,2%), ինչի արդյունքում 2021-2025 թթ. ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 7,9%, իսկ 2017-2025 թթ. կտրվածքով՝ 5,8% (2017 թվականի համեմատ կուտակային աճը կազմել է 53,9%)»: Երկիրը 8 տարում 4 պատերազմի միջով անցկացրած, 5 հազար զոհ տված իշխանությունը Հայաստանը դրախտավայր է դարձրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ

Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Sat, 11 Apr…

9 րոպե ago

Ազատության հրապարակը վերևից (լուսանկարներ)

Ազատության հրապարակը վերևից (լուսանկարներ) Sat, 11 Apr 2026 17:57:12 +0400 Քիչ առաջ , ինչպես հայտնի…

12 րոպե ago

Ուզում եմ Սամվել Կարապետյանը ղեկավար լինի. քաղաքացի

Ուզում եմ Սամվել Կարապետյանը ղեկավար լինի. քաղաքացի Sat, 11 Apr 2026 17:56:39 +0400 Latest news…

13 րոպե ago

Հունիսի 7-ին լինելու է հայկական արժեքների ընտրություն. Դիլբարյան

Հունիսի 7-ին լինելու է հայկական արժեքների ընտրություն. Դիլբարյան Sat, 11 Apr 2026 17:53:02 +0400 Latest…

16 րոպե ago

Ընտրությունները լինելու են գոյաբանական

Ընտրությունները լինելու են գոյաբանական Sat, 11 Apr 2026 17:49:46 +0400 Ազատության հրապարակում նախատեսված «Ուժեղ Հայաստան՝…

19 րոպե ago

Մարզերից եկողներին խոչընդոտե՞լ են

Մարզերից եկողներին խոչընդոտե՞լ են Sat, 11 Apr 2026 17:47:20 +0400 Ազատության հրապարակում կայանալիք «Ուժեղ Հայաստան՝…

22 րոպե ago