«Փաստ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկա շաբաթներին Հայաստանի մարզերում նախատեսվում է յուրահատուկ ձևաչափով հանրային հանդիպումների շարք, որի նախաձեռնողը հայտնի պրոդյուսեր, դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։
«Փաստի» տեղեկությունների համաձայն, այս հանդիպումները սովորական քաղաքական հանդիպումներ չեն լինելու։ Մարությանն ընտրել է բավական հետաքրքիր և ոչ ստանդարտ ձևաչափ. հանդիպումները սկսվելու են բեմականացված, հումորային կարճ դիալոգով, որից հետո հանդիպումը շարունակվելու է բաց հարցուպատասխանի ձևաչափով։ Ներկաները հնարավորություն կունենան ոչ միայն լսել Մարությանի պատմությունները, այլև անմիջապես հարցեր ուղղել նրան։
Հանդիպումների ընթացքում նա նախատեսում է խոսել իր անցած ճանապարհի, ստեղծագործական գործունեության, Երևանի քաղաքապետ եղած ժամանակահատվածի փորձի, ինչպես նաև ներկայիս քաղաքական և հասարակական գործընթացների մասին։ Միաժամանակ, ինչպես նշում են նախաձեռնությանը մոտ կանգնած աղբյուրները, Մարությանը չի խուսափելու նաև իր կյանքի հետաքրքիր դրվագներից ու կուլիսային պատմություններից՝ դրանք ներկայացնելով իրեն բնորոշ հումորային ոճով։
Ըստ կազմակերպիչների, այս շրջագայությունը կարելի է դիտարկել նաև որպես հանրային երկխոսության ձևավորում ընտրություններին ընդառաջ։ Մարությանը նախատեսում է այցելել Հայաստանի տարբեր մարզեր և անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ։
Հանդիպումների շարքը կրում է «Հանդիպում Հայկ Մարությանի հետ» խորագիրը։ Մուտքը ազատ է, սակայն դահլիճների նստատեղերի քանակի պատճառով տեղերը սահմանափակ են։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia
Արցախցիների անձնագրեր, Սահմանադրության նախագիծ․ Օրվա լրահոսը Thu, 26 Nov 2026 22:48:09 +0400 Նոյեմբերի 26-ին մեդիա…
Հայտնի շեֆ-խոհարարը ավտոշոու է վարելու Thu, 26 Nov 2026 22:30:33 +0400 Բրիտանացի հայտնի ռեստորատոր եւ…
Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղից Thu, 26 Nov 2026 22:23:49 +0400 Գերմանական «Նյուրնբերգում»…
Ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը՝ այս հատվածում Thu, 26 Nov 2026 22:19:05 +0400 Երևանում Ամանորի տոնական…
Սպիտակում Ստեփանավան-2 կլինի՞ Thu, 26 Nov 2026 22:15:18 +0400 Նոյեմբերի 29-ին Սպիտակ քաղաքում ընտրություններ են:…
«Մենք մեր դեմքերը այլանդակեցինք». Քիմ և Քլոե Քարդաշյանները զղջում են կորեական կոսմետոլոգիայի իրենց փորձի համար…