«Հրապարակ»․ Մտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեք

«Հրապարակ»․ Մտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեք

Sat, 14 Mar 2026 10:15:12 +0400


«Արցախի մասին ամեն նախադասություն նշանակում է պատերազմի կոչ, ասում են՝ վերադարձ, ի՞նչ վերադարձ: Ղարաբաղցիները պետք է մեկընդմիշտ մոռանան Ղարաբաղ վերադարձի մասին եւ մշտական բնակվեն Հայաստանում»: Սրանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի խոսքերն են` Արցախի մասին, բայց սա դեռ ամենը չէ: Փաշինյանը հայտարարել է, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենին անձամբ ինքն է առաջարկել աշխատանքից ազատվելու դիմում գրել, քանի որ վերջինս հանդգնել է Արցախի մասին պատմող գիրք նվիրել ԱՄՆ փոխնախագահ Վենսին: Իսկ դա Փաշինյանը գնահատում է այսպես. «Հայաստանում չի կարող երկու արտաքին քաղաքականություն վարվել», չնայած թանգարանի տնօրենն արտաքին քաղաքականություն չի վարում, այլ իր բուն գործն է անում: Ստացվում է` հայ պատմաբանները պետք է այրեն պատմության բոլոր գրքերը եւ առաջնորդվեն այն «Հայաստանի պատմությամբ», որտեղ էապես խմբագրված են Հայոց պատմության կարեւոր էջերը: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի հետ:

– Փաշինյանն արդեն արգելում է Արցախի մասին գրքերի շրջանառությունն ու ընթերցանությունը: Ի՞նչ նախադեպ է սա, ինչո՞ւ է Փաշինյանն այս քայլին դիմում:

– Արցախը ետ է վերադառնալու: Վարչապետները՝ բոլորը, քամիներ են, այսօր կան, վաղը չկան, նրանք կգան ու կգնան, բայց մեր հայրենիքը մնալու է: Նա աշխատանքից ազատում է այսօր մի կնոջ, որը համարձակվել է Արցախի մասին խոսել: Նա երբ աշխատելու եկավ` 2018 թվականին, ասաց, որ ինչ ուզի, անելու է: Հայաստանը դարձել է բռնատիրական երկիր: Մեր ժողովուրդը ոտքի է կանգնելու, իսկ այդ մարդը գիտի, որ այլեւս իրենից ոչ մի բան չի ներկայացնում:

– Գիտնականները, պատմաբանները այս իրավիճակում ի՞նչ պետք է անեն:

– Էլիտան պետք է ոտքի կանգնի եւ խոսի, զարմանալիորեն՝ երեմիական (դժգոհ հոռետեսությամբ` Հ. Գ.) ձեւով պապանձվել են: Ես՝ որպես հայ մարդ, շատ եմ ցավում այս ամենի համար, այս իրավիճակում չի կարելի լռել: Այս մարդը մեր հայրենիքի լինելիությունը ժխտում է:

– Սովետական Միության տարիներին ո՞ր գրականությունն էր արգելված, եթե համեմատական անցկացնենք այսօրվա հետ:

– Ես հիշում եմ, որ Րաֆֆու գրքերի հրատարակությունը անգամ մի շրջան կար, որ չարգելեցին, հիմա այս մարդիկ դպրոցական ծրագրերից Րաֆֆուն հանում են: Մեր ուսումնական ծրագրերից հանում են մեր մեծերին, բայց մատնաչափ մի կասկածեք, որ ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդն իր մեջ ուժ է գտնելու եւ ոտքի է կանգնելու:

– Իսկ ընտրությունների հետ կապված՝ ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Ես անգամ կարծում եմ, որ մինչեւ ընտրություններ այս պարոններն իրենց փասափուսան հավաքելու են ու հեռանան: Մեր ժողովուրդն արդեն այս կերպարին լավ է ճանաչում: Ամեն ինչ լավ է լինելու:

– Ի՞նչ եք կարծում՝ եթե Փաշինյանն արգելում է կարդալ Արցախի պատմությունը ներկայացնող գրականություն, եթե դա նրա համար պատերազմի սպառնալիք է ու արգելված գրականություն, այդ պարագայում ինչպե՞ս կարող ենք դիմադրել այդ ամենին:

– Մտավորականները, գիտնականները, պատմաբանները պետք է ոտքի կանգնեն: Սամվել Մուրադյանը, Դավիթ Գասպարյանն ու էլի շատ մտավորականներ խոսել են այդ մասին, պետք է մնացյալները եւս խոսեն, պետք է հարց ուղղեն սրանց` ինչպե՞ս եք համարձակվում: Գալու է այդ գեղեցիկ օրը, եւ մենք անպայման իրար շնորհավորելու ենք հայկականությունը վերականգնելու համար: Հայը հաղթելու է, մազաչափ կասկած չունենաք: Ամեն ինչ լավ է լինելու, հայը միշտ էլ հաղթել է թշնամուն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալիևին ասում է՝ախպեր, դու հո Բարեկենդանը չե՞ս՝ քո եղն ու բրինձը տար․․․

Ալիևին ասում է՝ախպեր, դու հո Բարեկենդանը չե՞ս՝ քո եղն ու բրինձը տար․․․ Mon, 16 Mar…

10 րոպե ago

Ինչ է կատարվում Նոր Նորքում

Ինչ է կատարվում Նոր Նորքում Mon, 16 Mar 2026 14:45:27 +0400 Համացանցում տարածվում են կադրեր…

11 րոպե ago

Ինչպես են ակերը տրաքում Երևանի փոսերից

Ինչպես են ակերը տրաքում Երևանի փոսերից Mon, 16 Mar 2026 14:30:32 +0400 Երևանի ավագանու «Մայր…

26 րոպե ago

Ռուբլին թանկանու՞մ է

Ռուբլին թանկանու՞մ է Mon, 16 Mar 2026 14:15:16 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները մարտի 16-ի…

41 րոպե ago

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված Mon, 16 Mar 2026 14:06:11…

50 րոպե ago

Ո՞ւր են սորոսական բնապահպանները

Ո՞ւր են սորոսական բնապահպանները Mon, 16 Mar 2026 14:00:09 +0400 «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ…

56 րոպե ago