«Հրապարակ»․ Մարզպետարանների պարգեւատրման չափը թաքցնում են

«Հրապարակ»․ Մարզպետարանների պարգեւատրման չափը թաքցնում են

Sat, 14 Mar 2026 10:30:14 +0400


ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին տեղեկատվական հարցում եմ արել, թե 2025 թվականին որքան է կազմել մարզպետների աշխատակազմերի պարգեւատրման գումարը, որքան գումար է նախատեսված 2026 թվականի համար։ ՏԿԵ նախարարի տեղակալ Ա․ Դարբինյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Բյուջետային կարգավորումների համաձայն՝ ՀՀ մարզպետների աշխատակազմերը հանդիսանում են բյուջետային ծախսերի ինչպես գլխավոր կարգադրիչներ,այնպես էլ ստորադաս կարգադրիչներ եւ իրենց բյուջետային լիազորություններն իրականացնում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, հետեւաբար, իրենց պարգեւատրման ֆոնդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար նպատակահարմար է դիմել համապատասխան մարզպետի աշխատակազմ»։

Նախկին մարզպետարանները, որոնք հիմա կոչվում են մարզպետի աշխատակազմեր, փաստորեն, անմիջական կարգով ընդամենը 2 ոլորտ են կառավարում՝ տվյալ մարզի հանրակրթական դպրոցները (բացի ավագ դպրոցները եւ վարժարանները) եւ գյուղական բուժհիմնարկները: Այդ 2 ոլորտը կառավարելու համար մարզպետի ուռճացած աշխատակազմեր են պահում, մեծ թվով պաշտոնյաների բարձր աշխատավարձեր ու մեծ պարգեւավճարներ տալիս։ Ընդ որում, մարզպետների աշխատակազմերը հանրակրթական դպրոցները եւ գյուղական բուժհիմնարկները ղեկավարում են համապատասխան նախարարությունների՝ ԿԳՄՍ եւ առողջապահության նախարարությունների հետ համատեղ, տեղի է ունենում կառավարման գործառույթների կրկնություն։ Տարածքային կառավարման նախարարությունն էլ, որի տարածքային ստորաբաժանումներն են մարզպետների աշխատակազմերը, հրաժարվել է մարզպետների աշխատակազմերի պարգեւատրման ֆոնդի մասին մեզ տեղեկատվություն տրամադրել՝ առաջարկելով բոլոր մարզպետարաններից առանձին-առանձին տեղեկատվություն ստանալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ

Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Sat, 11 Apr 2026 14:15:30 +0400 -Բարև ձե՜զ,- Նիկոլ…

20 րոպե ago

Վերջին թարմ լուրը՝ Իրանի առաջնորդի առողջական վիճակի մասին

Վերջին թարմ լուրը՝ Իրանի առաջնորդի առողջական վիճակի մասին Sat, 11 Apr 2026 14:00:06 +0400 Իրանի…

36 րոպե ago

Վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին

Վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին Sat, 11 Apr 2026 13:45:09 +0400 Քիչ առաջ՝…

51 րոպե ago

Փաշինյանը առավոտ կանուխ արդեն ակնարկել էր ցավալի դեպքի մասին

Փաշինյանը առավոտ կանուխ արդեն ակնարկել էր ցավալի դեպքի մասին Sat, 11 Apr 2026 13:29:36 +0400…

1 ժամ ago

Շուտով հանցավոր խմբերի մասին բացահայտումներ կլինեն

Շուտով հանցավոր խմբերի մասին բացահայտումներ կլինեն Sat, 11 Apr 2026 13:15:33 +0400 «Հրապարակ» ՀՀ ՆԳՆ…

1 ժամ ago

Ովքեր են գումար փոխանցել Թրամփի Խաղաղության խորհրդին․ Հայաստանը ևս անդամ է

Ովքեր են գումար փոխանցել Թրամփի Խաղաղության խորհրդին․ Հայաստանը ևս անդամ է Sat, 11 Apr 2026…

2 ժամ ago