Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից․ Բագրատ Սրբազան
Sat, 14 Mar 2026 10:39:18 +0400

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը՝ կալանավայրից․
«Կարդացի Եվրոպական Խորհրդարանում շնչած ինքնադրսևորումդ։
Ավելին սպասելի չէր…
Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից, որոնք դարձյալ փորձում ես փարատել էությունիցդ անպակաս ստախոսությամբ…
Ես՝ բանտում, դու՝ ոչ,
բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ, որովհետև ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱՐԱՐ Է…
Սկզբում ցանկացա մանրամասն պատասխանել, բայց հետևելով մեր Տիրոջ օրինակին, շատ կուզեի ասել. «Ետիս գնա’, սատանայ» (Մատթ. Դ։10), բայց դա էլ եմ քեզ շատ համարում…
Ավելի լավ է «Մենք ենք, մեր սարերի» Զավենին հղում կատարեմ. «…որովհետև տգետ ես»։
Իսկ ավելի լուրջ ոչ թե քեզ, այլ ամբողջ ելույթին ավելի ուշ կանդրադառնամ։
Աստված օրհնի Հայաստանս, Արցախս և մեր հաղթանակը…»»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր