Մինչ Նիկոլը լավաշ է ծամում, Կարապետյանը քաղաքական դա՛շտն է նվաճում
Sat, 14 Mar 2026 13:45:11 +0400

Հոգեբաններն ասում են՝ սթրեսի ժամանակ մարդիկ սկսում են շատ ուտել։ Դա պաշտպանական մեխանիզմ է․ մարդը փորձում է ներսի դատարկությունը լցնել սննդով։ Գիտական լեզվով դա կոչվում է հոգեբանական կոմպենսացիա։
Եթե ուշադրություն եք դարձրել, Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը սկսել է մի նոր քաղաքական տեխնոլոգիայով՝ ուտելով։ Ինչ ձեռքն է ընկնում, բերանն է տանում ու սելֆի անում։
Պատմում են՝ գյուղերում արդեն նոր թեկնածուներ են հայտնվում։ Մեկը նախկինում չոբան է եղել։ Հիմա արոտ չկա, անասուն չկա, մարդն էլ որոշել է քաղաքականությամբ զբաղվել։
Լրագրողները հարցնում են՝ ինչո՞ւ է առաջադրվում։
Գյուղացիները քիչ էր մնում լրագրողին ուտեին։
-Նիկոլի չափ չկա՞… 10 լավաշ միանգամից է ուտում։
Բայց մինչ Նիկոլ Փաշինյանը հանգիստ լավաշ է ծամում, քաղաքական դաշտում այլ պրոցեսներ են ընթանում։ Քաղաքականության մեջ գործում է ոչ թե գաստրոնոմիական, այլ քաղաքական ախորժակ։ Պարզապես տարբեր մարդկանց մոտ այն տարբեր կերպ է արտահայտվում։ Մեկը սթրեսը կոմպենսացնում է լավաշով, պերյաշկի- կուկուռուզով, իսկ մյուսը՝ հանգիստ նվաճում է քաղաքական դաշտը։
․․․ Ու մինչ Նիկոլը շարունակում է լավաշ ծամել, Սամվել Կարապետյանը․ մեծացնում է իր քաղաքական ազդեցությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր