Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը եւս կփակվի

Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը եւս կփակվի

Sat, 14 Mar 2026 16:45:50 +0400


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից հեռացման սկանդալից հետո կառույցում արշալույսները չեն խաղաղվում։ Աշխատակազմը շարունակում է ստեղծված իրավիճակի շուրջ բուռն քննարկումները, չի պատկերացնում, թե ինչպես են շարունակելու հետագա գիտական գործունեությունը։

Հիշեցնենք, որ արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը օրերս ազատման դիմում գրեց պաշտոնից, մի քանի օր մինչ քննարկվում էր նրա դիմումի պատճառները, Փաշինյանը հաստատեց՝ ինքն է ցուցում տվել, որ Գզոյանը հեռանա աշխատանքից, պատճառը Միացյալ Նահանգների փոխնախագահին նվիրած ժողովածուն է՝ ամերիկյան մամուլի արձագանքը 1905-1921 թվականներին Անդրկովկասի հայության նկատմամբ ազերիների ագրեսիայի մասին․ «Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի՝ իմ ցուցումով։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»։

Իսկ մինչև այս հայտարարությունը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը բոլորովին այլ հիմնավորում էր ներկայացրել անձնակազմին ու ինստիտուտը կառավարող հոգաբարձուների խորհրդին: Նա հուշահամալիրի շինարարությունը լավ չվերահսկելն էր որպես պատճառ մատնանշել, ոչ թե այն, որ Փաշինյանն է հրահանգել: Թանգարան-ինստիտուտի ամբողջ անձնակազմը մինչև այսօր էլ ոչ աշխատանքային մթնոլորտում է:
Ցեղասպանության ինստիտուտում ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Եղեռնի հիշատակի օրվան նվիրված նոր ցուցահանդես են կազմակերպել, մեզ ասացին, որ այս տարի նոր ցուցահանդեսը չեղարկվել է, որովհետև Գզոյանի պաշտոնանկության ֆոնին աշխատակազմի գործունեությունը կաթվածահար է, չեն կարողանում մտնել աշխատանքային բնականոն հուն, նախապատրաստվել ցուցահանդեսին, ու ըստ ամենայնի, այս տարի նախորդ տարվա ցուցահանդեսի կրկնությունն է լինելու։

Թանգարանի կոլեկտիվը աշխատանքի մոտիվացիա էլ չունի, նրանց լուրեր են հասել, որ Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը եւս փակվելու է, նամակով դիմել են ԿԳՄՍՆ ու Հոգաբարձուների խորհրդին՝ հասկանալու Արցախի բաժնի ճակատագիրը, բայց օրեր շարունակ իրենց նամակը մնում է անպատասխան։
Գզոյանին փոխարինող, թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը, որ հայտարարել է՝ հավատարիմ է մնալու վարչապետի կուրսին, փորձում է աշխատակիցների մեջ յուրայիններ գտնել, առայժմ չի գտնում, զուգահեռ հայտարարել է, որ կառույցում լուրջ փոփոխություններ են սպասվում։ Էդիտա Գզոյանն էլ հնարավոր է, որ անգամ փոխտնօրեն չնշանակվի, այլ շարունակի աշխատանքը որպես շարքային գիտաշխատող, այն էլ աշխատակիցներին են խնդրել, որ նա չհեռանա, որովհետև բոլոր դրամաշնորհային ծրագրերը իր ջանքերով են հաստատվել, եթե Գզոյանը հեռանա, աշխատանքները կաթվածահար կլինեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամիակի արտահոսք է եղել․ կան զոհեր եւ տուժածներ

Ամիակի արտահոսք է եղել․ կան զոհեր եւ տուժածներ Mon, 14 Sep 2026 23:45:32 +0400 Երկու…

6 ժամ ago

Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ

Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Mon, 14 Sep 2026…

6 ժամ ago

Ավիաաղետից հետո՝ դադարեցրել են համագործակցությունը

Ավիաաղետից հետո՝ դադարեցրել են համագործակցությունը Mon, 14 Sep 2026 23:30:02 +0400 Amazon ընկերությունը տեղեկացրել է…

7 ժամ ago

Հայ գրոսմայստերը հաղթել է արագ շախմատի հեղինակավոր մրցաշարը

Հայ գրոսմայստերը հաղթել է արագ շախմատի հեղինակավոր մրցաշարը Mon, 14 Sep 2026 23:15:38 +0400 Հայ…

7 ժամ ago

Երուսաղեմի Ս․ Հարության տաճարում պեղումները շարունակվում են

Երուսաղեմի Ս․ Հարության տաճարում պեղումները շարունակվում են Mon, 14 Sep 2026 23:00:52 +0400 Երուսաղեմի Սուրբ…

7 ժամ ago

Սա՞ է առողջապահության կանխարգելիչ քաղաքականությունը․․․ Ապագա կա…..

Սա՞ է առողջապահության կանխարգելիչ քաղաքականությունը․․․ Ապագա կա….. Mon, 14 Sep 2026 22:51:21 +0400 Այն կենտրոնները,…

7 ժամ ago