Կարևոր տեղեկատվություն՝ վարորդների համար․ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Sun, 15 Mar 2026 11:15:00 +0400

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար, Բերդ-Ճամբարակ, Լուսաշող-Լանջառ, Սարավան-«Զանգեր» և Գյումրի-Բավրա ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Սևան, Ճամբարակ քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում, Ջուջևան-Ոսկեպար, Բերդ-Ճամբարակ, «Մեղրու սար» և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներում տեղում է ձյուն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր