ԱՄՆ-ն կորցրել է վերահսկողությունը Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունների նկատմամբ

ԱՄՆ-ն կորցրել է վերահսկողությունը Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունների նկատմամբ

Sun, 15 Mar 2026 11:45:55 +0400


Իրանի շուրջ վերջին իրադարձությունների մասին․

Միացյալ Նահանգները կորցրել է վերահսկողությունը Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունների նկատմամբ։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ սենատոր Քրիս Մերֆին՝ Պենտագոնում անցկացված մի շարք փակ բրիֆինգներից հետո։

ԱՄՆ ռազմաօդային ուժերի KC-135R Stratotanker վառելիքալիցքավորող ինքնաթիռները, որոնք գործում են Թել Ավիվի միջազգային օդանավակայանից, սկսել են կիրառել տրանսպոնդերների ազդանշանների փոխարինման մեթոդ՝ Իրանի հնարավոր հարձակումներից խուսափելու նպատակով։

Այժմ դրանք իրենց քողարկում են որպես քաղաքացիական ավիաուղիների ինքնաթիռներ։

Պենտագոնը Իրանի դեմ հարվածներ պլանավորելու համար օգտագործում է Palantir ընկերության Maven արհեստական բանականության համակարգը։

Զինվորականները ստեղծում են թիրախային քարտ, նշում են խոցման գոտին, իսկ համակարգը հուշում է, թե ինչ տեսակի զինատեսակով է առավել արդյունավետ հասցնել հարվածը։

Հայտը փոխանցվում է կառավարման վահանակ, որտեղ հրամանատարները իրական ժամանակում հետևում են գործողությանը։ Նույն հարթակում ցուցադրվում է նաև տեսանյութը՝ մինչև թիրախի վերջնական խոցումը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ-ին պատկանող բոլոր արդյունաբերական օբյեկտների աշխատակիցներին շտապ տարհանվել։

Ամերիկյան ռազմական ինքնաթիռները հարվածների շարք են իրականացրել Իրանի Իսֆահան քաղաքում գտնվող թիրախների ուղղությամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին այն վերջին մարդն է, ումից իրեն օգնություն է անհրաժեշտ իրանական անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու հարցում։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս Sat, 24 Oct 2026 23:30:19 +0400…

1 ժամ ago

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը Sat, 24 Oct 2026 23:15:39 +0400 Ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեն…

2 ժամ ago

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի»

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի» Sat, 24 Oct 2026 23:00:30 +0400 Աշխարհահռչակ արգենտինացի…

2 ժամ ago

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026 Sat, 24 Oct 2026 22:52:05 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

2 ժամ ago

Առաջին անգամ մարդու մեջ ներարկել են ԱԲ օգնությամբ ստեղծված վիրուս․ հետեւանքները պահվում են գաղտնի

Առաջին անգամ մարդու մեջ ներարկել են ԱԲ օգնությամբ ստեղծված վիրուս․ հետեւանքները պահվում են գաղտնի Sat,…

2 ժամ ago

Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը

Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը Sat, 24 Oct 2026 22:15:47 +0400 Ճապոնիայի վարչապետ Սանաե…

3 ժամ ago