Եկեղեցին հանապազ աղոթում է խաղաղության համար, մեզ Աստվածային խաղաղություն է պետք․ Տեր Ասողիկ
Sun, 15 Mar 2026 14:45:00 +0400

Եկեղեցին հանապազ աղոթում է խաղաղության համար և առանց աստվածային խաղաղության, առանց հոգեկան խաղաղության` կյանքում չի կարող լինել խաղաղություն:
Այսպես է Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն արձագանքել Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե «երբ պատարագի ժամանակ Արցախի Հանրապետություն են ասում, դա պատերազմի կոչ է»։
«Այսօրվա կիրակիի պատգամի համաձայն՝ անդադար աղոթենք, հայցենք երկնային խաղաղություն, այն խաղաղությունը, որ Քրիստոս Աստված խաչի վրա ավանդեց մեզ ամենքիս: Իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ: Երբ այս խաղաղությունը մարդ կունենա իր հոգում, իր ներաշխարհում, ամենուր կհաստատվի խաղաղություն»,– լրագրողների հետ զրույցում նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր