Ո՞վ է նա, որ համբերում է կասկածներդ ու հանգցնում բոլոր վախերդ

Ո՞վ է նա, որ համբերում է կասկածներդ ու հանգցնում բոլոր վախերդ

Sun, 15 Mar 2026 15:45:00 +0400


Դերասանուհի և հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը նոր տեսանյութով ակտիվ քննարկումներ է առաջացրել Ինստագրամում։ Տեսանյութում նա ներկայացել է մայրանալ պատրաստվող կնոջ կերպարում։

Հոլովակը կազմված է Արման Աղլամազյանի «Թափանցիկ արև» ստեղծագործության հատվածներից։ Դրանում Հովհաննիսյանը հուզիչ մոնոլոգով անդրադառնում է մայրության զգացողությանը․

«Խաղաղվում ես միակ ձայնից՝ այն միշտ փաղաքշող։ Ո՞վ է նա, որ համբերում է կասկածներդ ու հանգցնում բոլոր վախերդ։ Նա է, ով այրող լույսն իր վրա է վերցնում՝ քեզ թողնելով միայն թափանցիկ շողերը…»։Դերասանուհու այս կերպարը մեծ արձագանք է գտել հետևորդների շրջանում։ Շատերը հիացմունքով են արձագանքել, իսկ հաղորդավար Լուսինե Թովմասյանը գրել է.
«Նազ, գժվացնում ես մեզ, ասեմ՝ իմանաս։ Գուցե դա մի օր իրականություն դառնա, բայց այս հոլովակը կարելի է անվերջ դիտել։ Շատ է սազում քեզ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դավիթին ազատ արձակելու բոլորը դիմումները անպատասխան են մնում․ բողոքի ակցիա

Դավիթին ազատ արձակելու բոլորը դիմումները անպատասխան են մնում․ բողոքի ակցիա Thu, 09 Apr 2026 12:44:14 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով