Երկրաշարժ՝ Ռուսաստանում
Sun, 15 Mar 2026 20:00:01 +0400
Կամչատկայում գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 379 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 58.8 կմ խորության վրա։