Նա բացառապես ուժեղացնում է Ադրբեջանի դիրքերը

Նա բացառապես ուժեղացնում է Ադրբեջանի դիրքերը

Sun, 15 Mar 2026 20:15:00 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Սուրեն Զոլյանն է։

– Ներքաղաքական վերջին զարգացումների, Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական քարոզարշավի և հայտարարությունների մասին ի՞նչ կարծիք ունեք։ Ինչի՞ մասին է նրա քարոզարշավը։

– Նրա այցերը մարզեր և առհասարակ նրա քարոզարշավը բոլորովին կարևոր չեն։ Ես լսեցի այդ մարդու՝ Փաշինյանի ելույթը Ստրասբուրգում, ինչը իրականում հաշվետվություն էր Բաքվին և այն արևմտյան ուժերին, որոնք շահագրգռված են ՔՊ-ի քաղաքական գծի զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ այդ ելույթով բացեց ճշմարտության փակագծերը և այդ ամենը լսելով, գիտեք ինձ համար երկրորդական է դառնում, թե նա որ մարզ կգնա և ինչ խոստումներով հանդես կգա։ Սիրողական մակարդակի բեմադրություններ են դրանք, մեր ուշադրությունը շեղելու նպատակով։ Այն, ինչ իրականում տեղի է ունենում, շատ ավելի վտանգավոր է, քան մենք ենք պատկերացնում։ Ինչպես տեսնում ենք նրա եվրոպացի շեֆերը հստակեցնում են այն, ինչի մասին ինքը աշխատում է քիչ խոսել, կամ ընդհանրապես չխոսել։ Խոսում են այն մասին, իբրև Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում, բայց իրականում այդ ամենը միտված է Փաշինյանի հաղթանակն ապահովելուն։ Նրանք փորձում են իմիտացիա ստեղծել, թե Փաշինյանն ունի ժողովրդի քվեն, որ իբր թե մարդիկ սիրում են նրան և այլն, բայց մենք բոլորս ենք տեսնում, որ իրականությունը լրիվ այլ է, այդ մարդու հակառեյտինգն օր օրի ավելի տեսանելի է դառնում։

– Նիկոլ Փաշինյանն արդեն բացեիբաց արգելում է խոսել Արցախի և Արցախի պատմության մասին, այն համարելով պատերազմ հրահրելու կոչ։

– Եկեք այս ամենը վերլուծենք հետևյալ կերպ։ Հետ գնանք 2021 թվական։ Պատկերացրեք, այդ ելույթը նա ունենար 5 տարի առաջ։ Մարդիկ հավատալով Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումներին ձայն են տվել նրան։ Իսկ ինչ խոստումներ էր այդ մարդը տվել, նա խոստացել էր Արցախի դեօկուպացիա, վերադարձ այն տարածքներին, որոնք գրավել է Ադրբեջանը։ Այժմ նա անում է այնպիսի հայտարարություններ, որոնք բացառապես ուժեղացնում են Ադրբեջանի դիրքերը, ավելին՝ Հայաստանի իշխանության ջանքերով Ադրբեջանը դարձել է տարածաշրջանի ամենաինքնիշխան և ինքնուրույն պետությունը։ Ադրբեջանը մեր ռեգիոնի ամենառեգիոնալ պետությունն է դարձել։ Ադրբեջանական կողմն այն աստիճան է ինքնուրույն դարձել, որ կարողանում է խնդիրներ առաջացնել Ռուսաստանի, Իրանի համար։ Փաշինյանի իշխանությունը նպաստել է նրան, որ Ադրբեջանն իրանի և ՌԴ-ի հետ խոսի ինչպես հավասարը հավասարին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից

Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Sun, 12 Apr 2026 13:15:28 +0400 Ապրիլի…

14 րոպե ago

Մահացել է բրիտանացի դերասան Ջոն Նոլանը

Մահացել է բրիտանացի դերասան Ջոն Նոլանը Sun, 12 Apr 2026 13:00:53 +0400 Մահացել է բրիտանացի…

28 րոպե ago

Ուղիղ․ «Թողեք հանգիստ աղոթենք եկեղեցում»

Ուղիղ․ «Թողեք հանգիստ աղոթենք եկեղեցում» Sun, 12 Apr 2026 12:47:49 +0400 Latest news from Secure…

41 րոպե ago

Կարևոր դիտարկումներ՝ բանակցությունների շուրջ

Կարևոր դիտարկումներ՝ բանակցությունների շուրջ Sun, 12 Apr 2026 12:45:27 +0400 Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն…

44 րոպե ago

Երիտասարդները լուռ ակցիա են իրականացնում Սբ.Աննա եկեղեցու բակում

Երիտասարդները լուռ ակցիա են իրականացնում Սբ.Աննա եկեղեցու բակում Sun, 12 Apr 2026 12:44:12 +0400 Ուշադրությունս…

45 րոպե ago

Ռուսաստանում վերսկսվել է հայկական «Ջերմուկի» գործի քննությունը

Ռուսաստանում վերսկսվել է հայկական «Ջերմուկի» գործի քննությունը Sun, 12 Apr 2026 12:30:39 +0400 Ռուսաստանում իրավապահները…

58 րոպե ago