Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Նա բացառապես ուժեղացնում է Ադրբեջանի դիրքերը

Նա բացառապես ուժեղացնում է Ադրբեջանի դիրքերը

Sun, 15 Mar 2026 20:15:00 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Սուրեն Զոլյանն է։

– Ներքաղաքական վերջին զարգացումների, Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական քարոզարշավի և հայտարարությունների մասին ի՞նչ կարծիք ունեք։ Ինչի՞ մասին է նրա քարոզարշավը։

– Նրա այցերը մարզեր և առհասարակ նրա քարոզարշավը բոլորովին կարևոր չեն։ Ես լսեցի այդ մարդու՝ Փաշինյանի ելույթը Ստրասբուրգում, ինչը իրականում հաշվետվություն էր Բաքվին և այն արևմտյան ուժերին, որոնք շահագրգռված են ՔՊ-ի քաղաքական գծի զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ այդ ելույթով բացեց ճշմարտության փակագծերը և այդ ամենը լսելով, գիտեք ինձ համար երկրորդական է դառնում, թե նա որ մարզ կգնա և ինչ խոստումներով հանդես կգա։ Սիրողական մակարդակի բեմադրություններ են դրանք, մեր ուշադրությունը շեղելու նպատակով։ Այն, ինչ իրականում տեղի է ունենում, շատ ավելի վտանգավոր է, քան մենք ենք պատկերացնում։ Ինչպես տեսնում ենք նրա եվրոպացի շեֆերը հստակեցնում են այն, ինչի մասին ինքը աշխատում է քիչ խոսել, կամ ընդհանրապես չխոսել։ Խոսում են այն մասին, իբրև Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում, բայց իրականում այդ ամենը միտված է Փաշինյանի հաղթանակն ապահովելուն։ Նրանք փորձում են իմիտացիա ստեղծել, թե Փաշինյանն ունի ժողովրդի քվեն, որ իբր թե մարդիկ սիրում են նրան և այլն, բայց մենք բոլորս ենք տեսնում, որ իրականությունը լրիվ այլ է, այդ մարդու հակառեյտինգն օր օրի ավելի տեսանելի է դառնում։

– Նիկոլ Փաշինյանն արդեն բացեիբաց արգելում է խոսել Արցախի և Արցախի պատմության մասին, այն համարելով պատերազմ հրահրելու կոչ։

– Եկեք այս ամենը վերլուծենք հետևյալ կերպ։ Հետ գնանք 2021 թվական։ Պատկերացրեք, այդ ելույթը նա ունենար 5 տարի առաջ։ Մարդիկ հավատալով Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումներին ձայն են տվել նրան։ Իսկ ինչ խոստումներ էր այդ մարդը տվել, նա խոստացել էր Արցախի դեօկուպացիա, վերադարձ այն տարածքներին, որոնք գրավել է Ադրբեջանը։ Այժմ նա անում է այնպիսի հայտարարություններ, որոնք բացառապես ուժեղացնում են Ադրբեջանի դիրքերը, ավելին՝ Հայաստանի իշխանության ջանքերով Ադրբեջանը դարձել է տարածաշրջանի ամենաինքնիշխան և ինքնուրույն պետությունը։ Ադրբեջանը մեր ռեգիոնի ամենառեգիոնալ պետությունն է դարձել։ Ադրբեջանական կողմն այն աստիճան է ինքնուրույն դարձել, որ կարողանում է խնդիրներ առաջացնել Ռուսաստանի, Իրանի համար։ Փաշինյանի իշխանությունը նպաստել է նրան, որ Ադրբեջանն իրանի և ՌԴ-ի հետ խոսի ինչպես հավասարը հավասարին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը համաշխարհային պատմության մեջ ոչ միայն առաջատարն է, այլեւ առայժմ միակն ու անկրկնելին

Նիկոլ Փաշինյանը համաշխարհային պատմության մեջ ոչ միայն առաջատարն է, այլեւ առայժմ միակն ու անկրկնելին Thu, …