Երկուշաբթի , 16 Մարտի 2026

Հրդեհ՝ Դուբայի օդանավակայանում․ թռիչքներ չկան

Հրդեհ՝ Դուբայի օդանավակայանում․ թռիչքներ չկան

Mon, 16 Mar 2026 10:45:16 +0400


Դուբայի միջազգային օդանավակայանը (DXB) մարտի 16-ի առավոտյան ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները։

ԱՄԷ-ի իշխանությունները հայտնել են օդանավակայանի մոտակայքում «անօդաչու սարքի միջադեպի» հետևանքով առաջացած հրդեհի մասին։ Ավելի ուշ պարզաբանվել է, որ օդանավակայանի տարածքում գտնվող վառելիքի բաքերից մեկը հրդեհվել է։

Միջադեպի հետևանքով վիրավորներ չկան, սակայն Դուբայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է օդանավակայանում թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին՝ որպես «նախազգուշական միջոց»։

Ուղևորներին խորհուրդ է տրվել կապ հաստատել իրենց ավիաընկերությունների հետ՝ իրենց թռիչքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։

Դուբայի ոստիկանությունը հայտնել է, որ օդանավակայան տանող ճանապարհները ժամանակավորապես փակ են։

Reuters -ի կողմից հրապարակված կադրերում, այդ թվում՝ ճանապարհից, երևում է օդանավակայանի մոտակայքում բարձրացող ծուխ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մարտի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով