Երկուշաբթի , 16 Մարտի 2026

Ո՞ւր են սորոսական բնապահպանները

Ո՞ւր են սորոսական բնապահպանները

Mon, 16 Mar 2026 14:00:09 +0400


«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը պնդում է, որ Երևանի կենտրոնում իրականացվում է ծառերի հատում։ Նա նշել է, որ աշխատանքները կատարվում են Ամիրյան փողոցում և այն որակել է որպես առողջ ծառերի ոչնչացում։

Ըստ նրա՝ հատվող ծառերը բողբոջած և կենսունակ են եղել, և հնարավոր էր դրանք բուժել, խնամել կամ ճիշտ էտել՝ առանց կտրելու։ Նա նաև նշել է, որ տարածքում բավարար ազատ տեղ կա նոր ծառեր տնկելու համար:

Տեր-Եսայանը հայտնել է, որ անցնող քաղաքացիները նույնպես դժգոհություն են արտահայտում՝ հարցնելով, թե ինչու են կտրում առողջ ծառերը։ Նա քննադատական հարցադրումներ է ուղղել նաև բնապահպանական կազմակերպություններին՝ պահանջելով արձագանքել իրավիճակին։

«Ո՞ւր են սորոսական բնապահպանները, որ տարիներ առաջ իրենց կոտորում էին օրուգիշեր, խոսում էին։ Բնապահպաններ, հիմա բան չունե՞ք ասելու՝ բողբոջած ծառեր են կտրվում, թե են ժամանակ պետք ա խոսայիք՝ Նիկոլ բերելու համար»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օձնեցի Պոստու «Հառաչանքը»

Օձնեցի Պոստու «Հառաչանքը» Sat, 07 Mar 2026 20:15:06 +0400 Մտքովս չէր անցնի, որ ոչ թե …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով