Ալիևին ասում է՝ախպեր, դու հո Բարեկենդանը չե՞ս՝ քո եղն ու բրինձը տար․․․
Mon, 16 Mar 2026 14:45:33 +0400

Ժողովուրդը մի լավ խոսք ունի․ «Բերքատու ծառին քարով կխփեն»։ Փաշինյանի խաղաղությունը անպտուղ ծառի նման է։ Գյուղից գյուղ, քաղաքից քաղաք է շրջում ու հա կրկնում , որ չմոռանա՝ «Մեզ չեն խփում, մեզ չեն խփում։ Տեսեք՝ ինչ խաղաղություն եմ բերել։ Առաջ խփում էին, հիմա չեն խփում․․․» Բայց չի ասում՝ առաջ պտղատու ծառ էինք, խփում էին, որ գուցե մի երկու ընկույզ գցեն․․․ Հիմա չեն խփում, որովհետև Բարեկենդանի կնոջ պես պես ընկույզը լցրել ես մեշոկները ու Ալիևին տվել։ Իսկը Թումանյանի հերոսուհու նման ձեռը դրել է ճակատիդ ու ձեն տվել․
-Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։ Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։ Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․
Ախպերը տեսնելով, որ ինչ որ բան այն չէ, ծալապակաս է, ասում է՝ իմն է։ Հետո էլ մանրից սկսում է թվարկել․
Արցախն էլ է իմը,
Զանգեզուրն էլ,
Սևանն էլ,
Ջերմուկն էլ,
Երևանն էլ… Թվարկում ու ծերը բռնած տանում է։
Մենք էլ նստած լսում ենք, թե ինչպես է ,, յուղ ու բրնձից ազատվածը,, ասում․
-Խաղաղություն եմ բերել։ Այժմ մեր ծառին քարով չեն խփում, յուղու բրինձ ուզող չկա։
Ծառին ինչու՞ խփեն, երբ քո ձեռքով բարձել, տվել ես Ալիևինն։ Վերջում էլ թե․
-Ախպեր, ինչ մոռանաս, կգաս՝ տանես։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր