Երկուշաբթի , 16 Մարտի 2026

Վերջերս ադրբեջանցի մի լրագրող սազն առած գովում էր Նիկոլ Փաշինյանին

Վերջերս ադրբեջանցի մի լրագրող սազն առած գովում էր Նիկոլ Փաշինյանին

Mon, 16 Mar 2026 15:46:24 +0400


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջերս մի ադրբեջանցի լրագրող սազն առած գովում էր Նիկոլ Փաշինյանին, գնահատում վերջինիս՝ Ադրբեջանի համար «մորքուրի գանձ» լինելու բացառիկ հատկանիշները։ Դե սա որևէ կերպ նորություն չէ, իրոք երախտամոռություն կլինի ադրբեջանցիների կողմից չգնահատել Նիկոլ Փաշինյանի և «Քանդենք պետության» քաղաքական ուժի բազմաթիվ ծառայությունները, որոնք մատուցվել են մեր հակառակորդ երկրին։ Ինչևէ, այդ ֆոնին լրագրողը նաև որոշել էր հիշատակել ինձ՝ Ադրբեջանի զավթողական ծրագրերի մասին բարձրաձայնող «ռևանշիստիս», ով շարունակ հայ հանրությանն է ներկայացնում, թե Ադրբեջանի պետական լրատվական ծառայությունը և ողջ պետական ռեսուրսը ինչպես են դրվել ի սպաս «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրի։

Ադրբեջանցի լրագրողը կոչ էր անում «Ազերթաջ» գործակալությանը այդքան հաճախ չկոչել Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ, ի վերջո՝ մեկը կա Հայաստանում, ով այդ ամենը ուսումնասիրում է։ Ես, իհարկե, ուրախ կլինեի, որ ադրբեջանական պետական լրատվականները դադարեին մեր երկիրը կոչել զավթողական անվամբ, բայց ի հեճուկս լրագրողի կոչի՝ «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը մարտ ամսվա առաջին կեսին Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ է կոչել արդեն 15 անգամ։

Ինչ ասեմ՝ կարելի է այս ամենը չտեսնելու տալ, բայց դրանից բարդ ու վտանգավոր իրականությունը չի փոխվում։ Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջան պետությունը մեր տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ, որը զուրկ է որևէ պատմական հենքից՝ դրանով իսկ ցույց տալով, թե ինչպիսին է իրենց պատկերացրած «խաղաղությունը»․․․»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տարեցները պետք է շնորհակալություն հայտնեն ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ հենց հարկատուներին

Տարեցները պետք է շնորհակալություն հայտնեն ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ հենց հարկատուներին Sun, 15 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով