Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

Ռուսաստանից միգրանտներին արտաքսելու հիմքերը կընդլայնվեն

Ռուսաստանից միգրանտներին արտաքսելու հիմքերը կընդլայնվեն

Mon, 16 Mar 2026 16:00:44 +0400


Ռուսաստանի դաշնային կառավարությունը աջակցել է այն օրենքի նախագծին, որը նախատեսում է ՌԴ տարածքից միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնում։ Այս մասին տեղեկանում ենք «РИА Новости»-ից։ Համաձայն նոր օրենքի նախագծի՝ առաջարկվում է ՌԴ տարածքից արտաքսել Վարչական իրավախախտումների ՌԴ օրենսդրության եւս 20 հոդվածների խախտման համար, ինչպիսիք են ՌԴ Զինված ուժերի հեղինակազրկումը, ծայրահեղական նյութերի տարածումը, նացիստական սիմվոլիկայի ցուցադրումը եւ այլն։ Օրենքի նախագիծը կազմվել է ՌԴ ՆԳ նախարության կողմից։ Վերոնշյալ 20 հոդվածների համար որպես պատիժ սահմանված են ներկայումս գործող օրենսդրությամբ՝ տուգանքներ եւ տույժեր։ Այժմ առաջարկվում է որպես հիմնական պատիժ կիրառել արտաքսումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսօր Դավիթ Բաբայանի ծնունդն է, իսկ նա դեռ Բաքվի բանտում է․․․

Այսօր Դավիթ Բաբայանի ծնունդն է, իսկ նա դեռ Բաքվի բանտում է․․․ Sun, 05 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով