Ովքեր են մեղավոր ներկայիս էսկալացիայի համար
Mon, 16 Mar 2026 17:00:29 +0400

Մերձավոր Արեւելքի ներկայիս էսկալացիայի համար մեղավոր են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները։ Այս ամսին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին՝ սոցկայքի իր էջում հրապարակած գրառմամբ։ «Արդարացի եւ իրավահավասար գործարքը հասանելի էր։ Նրանք, ովքեր վատ խորհուրդներ տվեցին ԱՄՆ նախագահին, կրում են այս արյունահեղության ողջ պատասխանատվությունը»,- գրել է նախարար Արաղչին։ Նա ընդգծել է, որ պատերազմը Մերձավոր Արեւելքում «փաթաթվել է» թե իրանցիների վզին, թե՝ ամերիկացիների։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր