Չորեքշաբթի , 18 Մարտի 2026

Երկրաշարժից տուժածների թիվը հասել է 132-ի

Երկրաշարժից տուժածների թիվը հասել է 132-ի

Mon, 16 Mar 2026 17:30:24 +0400


Նիդերլանդների Էլեվելդ գազի հանքավայրի շրջանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 132-ի։ Այս մասին հայտնում է Hart van Nederland պարբերականը։ Հիշեցնենք, որ Էլեվելդը գտնում է Դրենտեի նահանգում։ Համաձայն հաղորդման, 99 ահազանգ կապված է եղել Ասեն բնակավայրում շենք շինությունների վնասվածքների հետ։ 18 ահազանգ կապված է եղել Ա-էն-Հյունզե համայնքում շենքերի վնասվածքների հետ։

Նշենք, որ այստեղ է եղել երկրաշարժի էպիկենտրոնը։ 10 ահազանգ էլ ստացվել է հարեւան Միդլեն-Դրենտեից։ Մնացած ահազանգերը եկել են ավելի հեռու գտնվող բնակավայրերից։ Երկրաշարժի ուժգնությունը եղել է ավելի քան 3 մագնիտուդ։ Վերջին 25 տարում այն ամենաուժգին ստորգետնյա ցնցումն է եղել Դրենտեում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով