Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Mon, 16 Mar 2026 18:15:31 +0400


Մարիամ Ստեփանյանը նշանակվել է կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Մինչ այս նա գլխավորում էր կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։

«Ուրախությամբ և մեծ պատասխանատվությամբ ընդունում եմ գլխավոր մարզչի պաշտոնը։ Հպարտ եմ, որ ունեմ հնարավորություն՝ աշխատելու այս թիմի հետ։ Հուսով եմ՝ միասին կաշխատենք նվիրվածությամբ և կհասնենք դրական արդյունքի։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն այս ճանապարհին»,- նշել է Ստեփանյանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հաջողություն է մաղթել Մարիամ Ստեփանյանին նոր պաշտոնում։

«Մարիամ Ստեփանյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում և լավ ծանոթ է կանանց ֆուտբոլի համակարգին:

Նրա գլխավորությամբ կանանց Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականներն իրենց առաջին հաղթանակներն են տոնել Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերում: Վստահ ենք, որ Մարիամ Ստեփանյանի կուտակած փորձը, նվիրված աշխատանքը և մասնագիտական մոտեցումը կնպաստեն կանանց Հայաստանի ազգային հավաքականի հետագա առաջընթացին։

Մաղթում ենք նրան հաջողություն և բարի երթ»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը:

Մարիամ Ստեփանյանի գլխավորությամբ կանանց Հայաստանի ազգային հավաքականն առաջին խաղը կանցկացնի ապրիլի 14-ին։ Մեր ընտրանին տանը կընդունի Բելառուսին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտակ Ադամյանը որոշել է այլևս չշարունակել աշխատանքը Կանանց Հայաստանի ազգային հավաքականում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Վատ կանխազգացում» ունի

«Վատ կանխազգացում» ունի Wed, 18 Mar 2026 15:00:37 +0400 Մերձավոր Արևելքում պատերազմը «վատ կանխազգացողություն» է…

4 րոպե ago

Նիկոլը քիչ-քիչ խաղից դուրս է գալիս

Նիկոլը քիչ-քիչ խաղից դուրս է գալիս Wed, 18 Mar 2026 15:00:34 +0400 Latest news from…

4 րոպե ago

Դատախազությունն ինչ է պահանջում Բագրատ սրբազանից

Դատախազությունն ինչ է պահանջում Բագրատ սրբազանից Wed, 18 Mar 2026 14:55:41 +0400 Գլխավոր դատախազությունը պահանջում…

9 րոպե ago

Գնում են Սարդարապատի հուշահամալիր

Գնում են Սարդարապատի հուշահամալիր Wed, 18 Mar 2026 14:51:52 +0400 Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության…

13 րոպե ago

Վարչական ռեսուրսի չարաշահում, իսկ այս անգամ՝ ճնշում ազատ մամուլին

Վարչական ռեսուրսի չարաշահում, իսկ այս անգամ՝ ճնշում ազատ մամուլին Wed, 18 Mar 2026 14:48:11 +0400…

16 րոպե ago

Թույլերը չեն կարող լռեցնել ուժեղներին, ալևս թույլ չենք լինելու. Սամվել Կարապետյան

Թույլերը չեն կարող լռեցնել ուժեղներին, ալևս թույլ չենք լինելու. Սամվել Կարապետյան Wed, 18 Mar 2026…

18 րոպե ago