Մեր թիրախը մեկն է

Մեր թիրախը մեկն է

Mon, 16 Mar 2026 20:19:32 +0400


Գրել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Դաշնակցություն կուսակցությունը առաջիկա ընտրություններին մասնակցելու են միասին՝ «Հայաստան» դաշինքի շրջանակում։

Իր ելույթի ընթացքում Սաղաթելյանը անդրադարձել է նաև ընդդիմադիր դաշտում հարաբերություններին՝ նշելով, որ իրենց քաղաքական պայքարի հիմնական ուղղվածությունը գործող իշխանության դեմ է։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը միմյանց նկատմամբ թիրախներ պիտի չունենան։

Սաղաթելյանը դիմել է նաև մյուս ընդդիմադիր ուժերին՝ ընդգծելով, որ ընդդիմադիր դաշտում պետք է դիտարկել միմյանց ոչ թե որպես հակառակորդ, այլ որպես ներկա և ապագա պայքարի գործընկերներ։

Պատգամավորի խոսքով՝ իրենց միակ քաղաքական թիրախը գործող իշխանությունն է, և իրենք առաջնորդվելու են հենց այդ սկզբունքով։ Նա նաև հավելել է, որ նույն մոտեցումն ու ակնկալիքն ունեն ընդդիմադիր դաշտի մյուս քաղաքական ուժերից՝ ընդգծելով միասնական պայքարի կարևորությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Եթե ինձ մի բան լինի՝ կիսուրս ա մեղավոր»․ ինքնասպանությունից առաջ հարսն ինչ նամակ է գրել

«Եթե ինձ մի բան լինի՝ կիսուրս ա մեղավոր»․ ինքնասպանությունից առաջ հարսն ինչ նամակ է գրել…

14 րոպե ago

Վիրավորներ և զոհեր՝ Կալուգայում և Բելգորոդում․ Կիևն էլի հարվածել է

Վիրավորներ և զոհեր՝ Կալուգայում և Բելգորոդում․ Կիևն էլի հարվածել է Fri, 09 Oct 2026 12:30:54…

29 րոպե ago

«Դա արել ենք Ադրբեջանի նախագահի հետ միասին․․․»․ ի՞նչ է ասել Փաշինյանը

«Դա արել ենք Ադրբեջանի նախագահի հետ միասին․․․»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Fri, 09 Oct 2026…

36 րոպե ago

«Հրապարակ». Եթե իրենց չբռնեին, ամբողջ ժողովրդին կկոտորեին, իրենք իրենց կամքով, հանուն ժողովրդի փրկության՝ հանձնվեցին

«Հրապարակ». Եթե իրենց չբռնեին, ամբողջ ժողովրդին կկոտորեին, իրենք իրենց կամքով, հանուն ժողովրդի փրկության՝ հանձնվեցին Fri,…

45 րոպե ago

ՔՊ-ից ովքեր են քննելու եկեղեցու հարցերը․ հայտնի են անունները

ՔՊ-ից ովքեր են քննելու եկեղեցու հարցերը․ հայտնի են անունները Fri, 09 Oct 2026 12:07:28 +0400…

53 րոպե ago

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կնախագահի․ ուշագրավ հայտարարություն

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կնախագահի․ ուշագրավ հայտարարություն Fri, 09 Oct 2026 12:00:09 +0400 Բելառուսի…

60 րոպե ago