Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Ծաղրելով հաղթանակած նախագահին՝ այսօրվա քարոզիչները փորձում են սպանել հաղթողի հոգեբանությունը

Ծաղրելով հաղթանակած նախագահին՝ այսօրվա քարոզիչները փորձում են սպանել հաղթողի հոգեբանությունը

Mon, 16 Mar 2026 20:15:00 +0400


​Միայն արժանապատվությունն ու հիշողությունը կորցրած, դեգրադացված հասարակությունը կարող է իրեն թույլ տալ ծաղրել սեփական պետականությունը հիմնադրած նախագահին։ Սա այլևս քաղաքական բանավեճ չէ, սա քաղաքակրթական ճգնաժամ է։
​Աշխարհի ոչ մի ազգ չի թիրախավորում այն առաջնորդին, ում օրոք զրոյից կերտվել է անկախ պետականություն, ստեղծվել է կանոնավոր բանակ և տարվել է պատմական հաղթանակ։ Դա նույնն է, թե տան պատերը քանդողը ծաղրի հիմքը դնողին, որովհետև հիմքը «մութ ու խոնավ» է եղել։

​Պետության հիմնասյուները դնողին նսեմացնելու փորձերը վկայում են այն մասին, որ հասարակության մի հատվածի համար «փորի խնդիրն» ավելի կարևոր է, քան պետականության գաղափարը։

​Ծաղրելով հաղթանակած նախագահին՝ այսօրվա քարոզիչները փորձում են սպանել հաղթողի հոգեբանությունը։ Նրանց պետք է մի հասարակություն, որը կմոռանա իր արժանապատիվ անցյալը, որպեսզի հեշտությամբ հանդուրժի այսօրվա անփառունակ ներկան։

Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարը ծաղրողները չեն հասկանում, որ դրանով նրանք ոչ թե մեկ մարդու են հարվածում, այլ քանդում են Հայաստանի Հանրապետության լեգիտիմության հիմքերը։

​Քաղաքակրթական աղետը հենց սա է, երբ ստեղծողին փոխարինում է քանդողը, իսկ պետական գործչին՝ պոպուլիստ քարոզիչը։ Մենք դեգրադացվեցինք որպես հանրույթ այն պահից սկսած, երբ հաղթանակի դժվարությունները դարձրինք ծաղրի առարկա, իսկ պարտության ամոթը՝ օրինաչափություն։

​Պատմությունը չի ներելու ձեզ, սեփական ակունքներն ուրացողներիդ։

Տաթև Զորյան
ՀԱԿ վարչության անդամ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսկ հասարակությունն ուզո՞ւմ է, որ Ադրբեջանը դառնա Հայաստանի անվտանգության երաշխավոր

Իսկ հասարակությունն ուզո՞ւմ է, որ Ադրբեջանը դառնա Հայաստանի անվտանգության երաշխավոր Tue, 07 Apr 2026 18:15:49 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով