Ծաղրելով հաղթանակած նախագահին՝ այսօրվա քարոզիչները փորձում են սպանել հաղթողի հոգեբանությունը

Ծաղրելով հաղթանակած նախագահին՝ այսօրվա քարոզիչները փորձում են սպանել հաղթողի հոգեբանությունը

Mon, 16 Mar 2026 20:15:00 +0400


​Միայն արժանապատվությունն ու հիշողությունը կորցրած, դեգրադացված հասարակությունը կարող է իրեն թույլ տալ ծաղրել սեփական պետականությունը հիմնադրած նախագահին։ Սա այլևս քաղաքական բանավեճ չէ, սա քաղաքակրթական ճգնաժամ է։
​Աշխարհի ոչ մի ազգ չի թիրախավորում այն առաջնորդին, ում օրոք զրոյից կերտվել է անկախ պետականություն, ստեղծվել է կանոնավոր բանակ և տարվել է պատմական հաղթանակ։ Դա նույնն է, թե տան պատերը քանդողը ծաղրի հիմքը դնողին, որովհետև հիմքը «մութ ու խոնավ» է եղել։

​Պետության հիմնասյուները դնողին նսեմացնելու փորձերը վկայում են այն մասին, որ հասարակության մի հատվածի համար «փորի խնդիրն» ավելի կարևոր է, քան պետականության գաղափարը։

​Ծաղրելով հաղթանակած նախագահին՝ այսօրվա քարոզիչները փորձում են սպանել հաղթողի հոգեբանությունը։ Նրանց պետք է մի հասարակություն, որը կմոռանա իր արժանապատիվ անցյալը, որպեսզի հեշտությամբ հանդուրժի այսօրվա անփառունակ ներկան։

Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարը ծաղրողները չեն հասկանում, որ դրանով նրանք ոչ թե մեկ մարդու են հարվածում, այլ քանդում են Հայաստանի Հանրապետության լեգիտիմության հիմքերը։

​Քաղաքակրթական աղետը հենց սա է, երբ ստեղծողին փոխարինում է քանդողը, իսկ պետական գործչին՝ պոպուլիստ քարոզիչը։ Մենք դեգրադացվեցինք որպես հանրույթ այն պահից սկսած, երբ հաղթանակի դժվարությունները դարձրինք ծաղրի առարկա, իսկ պարտության ամոթը՝ օրինաչափություն։

​Պատմությունը չի ներելու ձեզ, սեփական ակունքներն ուրացողներիդ։

Տաթև Զորյան
ՀԱԿ վարչության անդամ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հորդորել են իրենց քաղաքացիներին հեռանալ ռեգիոնից

Հորդորել են իրենց քաղաքացիներին հեռանալ ռեգիոնից Mon, 03 Aug 2026 00:30:48 +0400 Իսրայելում եւ Մերձավոր…

8 ժամ ago

«Լիվերպուլի» նախկին հարձակվողի համար կվճարեն 17 միլիոն եվրո

«Լիվերպուլի» նախկին հարձակվողի համար կվճարեն 17 միլիոն եվրո Sun, 02 Aug 2026 23:45:22 +0400 Թուրքական…

9 ժամ ago

Մասկը Ժողովրդագրական աղետ է կանխատեսել

Մասկը Ժողովրդագրական աղետ է կանխատեսել Sun, 02 Aug 2026 23:30:05 +0400 Ամերիկացի հայտնի գործարար եւ…

9 ժամ ago

Վեց իսրայելցի հարձակվել է Երուսաղեմի հայկական վանքի մուտքի վրա․ մանրամասներ

Վեց իսրայելցի հարձակվել է Երուսաղեմի հայկական վանքի մուտքի վրա․ մանրամասներ Sun, 02 Aug 2026 23:15:03…

9 ժամ ago

Հայրապետին նվաստացնելու փորձ անելով՝ իշխանավորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը․ Սամվել դպիր Գրիգորյան

Հայրապետին նվաստացնելու փորձ անելով՝ իշխանավորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը․ Սամվել դպիր Գրիգորյան Sun, 02 Aug…

9 ժամ ago

Պայքար «ամենանողկալի պատգամավոր», «ամենասկանդալային հռետոր», «թիվ 2 Նիկոլ», «ամենաապաքաղաքական ելույթ»… կոչումների համար

Պայքար «ամենանողկալի պատգամավոր», «ամենասկանդալային հռետոր», «թիվ 2 Նիկոլ», «ամենաապաքաղաքական ելույթ»... կոչումների համար Sun, 02 Aug…

9 ժամ ago