Պարտավոր չէինք, բայց օգնել ենք․ Թրամփ
Mon, 16 Mar 2026 21:30:14 +0400

Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Նահանգների ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները կօգնեն, որպեսզի վերաբացվի Հորմուզի նեղուցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Միաժամանակ նաեւ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ իրենք հրաժարվել են օգնել Կիեւին։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ «Մենք մի այսպիսի բան ունենք՝ ՆԱՏՕ-ն։ Մենք շատ բարեհոգի ենք եղել։ Պարտավոր չենք եղել օգնել նրանց՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Ուկրաինայի հարցում։ Ուկրաինան հազարավոր կիլոմետրեր հեռու է մեզանից։ Սակայն օգնել ենք։ Հիմա տեսնենք, թե նրանք կօգնեն մեզ, թե՝ ոչ։ Ես վաղուց եմ ասում, որ մենք պատրաստ ենք օգնել նրանց, սակայն նրանք մեզ օգնելուն պատրաստ չեն։ Եւ վստահ չեմ, որ նրանք մեզ հետ կլինեն»,- ասել է Թրամփը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր