Երբ Փաշինյանը հարցնում է երեխաներին, թե ում օգտին են պատրաստվում քվեարկել, տեսնես ի՞նչ է մտածում

Երբ Փաշինյանը հարցնում է երեխաներին, թե ում օգտին են պատրաստվում քվեարկել, տեսնես ի՞նչ է մտածում

Mon, 16 Mar 2026 22:45:52 +0400


Երբ Փաշինյանը հարցնում է երեխաներին, թե ում օգտին են պատրաստվում քվեարկել, տեսնես ի՞նչ է մտածում, կամ գիտի՞, որ երեխաները ընտրական իրավունք չունեն։
Երբ քաղաքական գործիչը կամ քարոզարշավի մասնակիցը երեխային հարցնում է՝ ում է նա պատրաստվում ընտրել, դա կարող է որակվել որպես երեխային քաղաքական դիրքորոշում արտահայտելու դրդում, քարոզչական տեսարանի ստեղծում՝ երեխաների մասնակցությամբ, քաղաքական ազդեցություն՝ անչափահասի վրա։«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով երաշխավորված են երեխայի մտքի ազատության, կրթության, խաղաղ հավաքների ազատության իրավունքները: Ընտրությունների ժամանակահատվածում այս իրավունքների պաշտպանության հարցը դառնում է էլ ավելի արդիական: Մտքի ազատության իրավունքի իրացման քողի ներքո երեխաներն ուղղակիորեն ներգրավվում են նախընտրական քարոզչության մեջ՝ ոչ թե հնարավորություն ունենալով քաղաքական գործընթացներին ծանոթանալու, այլ նրանց կարծիքը օգտագործվում է այս կամ այն քաղաքական ուժին գովաբանելու կամ մեկ այլ ուժի վարկաբեկելու նպատակով: Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր։

Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը միանում է հակաթրամփյան կոալիցիային

Փաշինյանը միանում է հակաթրամփյան կոալիցիային Sat, 11 Apr 2026 16:15:07 +0400 Փաշինյանը որոշել է Հայաստանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով