ԵՄ երկրները երկու հարց են քննարկելու

ԵՄ երկրները երկու հարց են քննարկելու

Mon, 16 Mar 2026 23:00:12 +0400


Եվրամիության անդամ երկրների առաջնորդներն առաջիկա գագաթնաժողովի ժամանակ կկենտրոնանան երկու հիմնական հարցերի շուրջ՝ Իրանական հակամարտություն եւ էներգակիրների թանկացում։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Համաձայն թերթի հաղորդման, ի սկզբանե նախատեսված է եղել, որ գագաթնաժողովին քննարկվեն ԵՄ ապագային վերաբերող հարցեր, ինչպիսին օրինակ եվրապական տնտեսության մրցունակության բարձրացումն է եւ արտաքին գործընկերներից ունեցած կախվածության նվազեցումը։ Սակայն Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրացումը եւ նավթի գնաճը ստիպել են եվրոպական կառավարություններին ձեռնարկել հրատապ հակաճգնաժամային գործողություններ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ներկայումս Եվրամիությանը անհրաժեշտ է նվազեցնել հակամարտության՝ էներգիայի վրա ունեցած ազդեցությունն ու քայլեր ձեռնարկել։ Բացի այդ, ԵՄ ներսում տարաձայնությունների առիթ են դարձել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Ուկրաինային տրամադրվելիք վարկի հնարավոր արգելափակման հայտարարությունը։ Ճգնաժամային իրավիճակի պատճառով՝ եվրոպացի առաջնորդները նորից ստիպված են ուշադրությունը կենտրոնացնել կարճաժամկետ հեռանկարին վերաբերվող խնդիրների վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: երկու

Recent Posts

Դժգոհ են Ժոզե Մոուրինյոյից

Դժգոհ են Ժոզե Մոուրինյոյից Mon, 12 Oct 2026 21:00:34 +0400 Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են…

4 րոպե ago

Խիստ լարված իրավիճակ` Շինարարներ փողոցում

Խիստ լարված իրավիճակ` Շինարարներ փողոցում Mon, 12 Oct 2026 21:00:14 +0400 Latest news from Secure…

4 րոպե ago

Դեբոշ` թաղապետի եւ Մեսրոպ Մանուկյանի միջեւ․ ինչ է կատարվում

Դեբոշ` թաղապետի եւ Մեսրոպ Մանուկյանի միջեւ․ ինչ է կատարվում Mon, 12 Oct 2026 20:57:54 +0400…

7 րոպե ago

Սպառնացել է հարվածել ամերիկյան ենթակառուցվածքներին

Սպառնացել է հարվածել ամերիկյան ենթակառուցվածքներին Mon, 12 Oct 2026 20:30:42 +0400 Իրանը պատասխան հարվածներ կհասցնի…

34 րոպե ago

Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները

Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները Mon, 12 Oct 2026 20:27:53 +0400 Քիչ…

37 րոպե ago

Արամ Վարդևանյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ

Արամ Վարդևանյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ Mon,…

38 րոպե ago