Իշխանությունը վախի, սարսափի հերթական չափաբաժինը ստացավ

Իշխանությունը վախի, սարսափի հերթական չափաբաժինը ստացավ

Mon, 16 Mar 2026 22:51:04 +0400


Քաղաքական ուժերն արդեն ֆուլ-թայմ քարոզարշավի մեջ են: Մեկը մարզեր է այցելում թիմով` տատիկ-պապիկներին հիշեցնում, որ 10 հազար դրամով երջանկացրել է նրանց, մյուսները համագումարներ ու շնորհանդեսներ են անում, հայտարարում ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին:

Տպավորիչ շնորհանդեսներ արեցին Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերը: Պարզ է, որ այդ շնորհանդեսների թողած տպավորությունն էլ է կարևոր, քանի որ նաև դա է մարդկանց գրավելու կամ վանելու: Մեծ դահլիճներ, օվացիաներ, ելույթներ, վարչապետի թեկնածուի հայտարարում…ամբողջը ժանրի կանոնների համաձայն:

Բայց ոչինչ անթերի չէ բնության մեջ ու կյանքում, այդ թվում այս նախաքարոզչական ակցիաները: Ինձ, օրինակ, տխրեցնում է ֆանտազիայի, կրեատիվության պակասը` ոչ մի օրիգինալ քայլ կամ խոսք: Ամեն ինչ կանխատեսելի է ու ծանոթ: Անգամ ելույթները կարելի է առանց լսելու նախապես պատմել, թե ով ինչի մասին ու ինչպես է խոսելու: Մինչդեռ աշխարհի տարբեր երկրներում շատ ուշագրավ քարոզչական հնարքներ ու տեխնոլոգիաներ են օգտագործում: Ամենակարևորը` կարողանում են հանրային նոր շերտեր ընդգրկել, դիտարժան քարոզչություն անել, ընտրությունների հետ հույսեր չկապող խավերին ակտիվացնել: Հուսանք շարունակությունն ավելի ստեղծագործական կլինի, քան մեկնարկը:

Այսօր «Հայաստան» դաշինքի շնորհանդեսն, իհարկե, տպավորիչ էր դահլիճի էներգետիկայի և բազմամարդության առումով: Բայց լավ չի, որ դաշինքի առաջնորդն այդպես էլ հայկական առոգանությամբ ու սահուն չի կարողանում ընթերցել հայերեն տեքստերը: Եվ շատ տհաճ էին ամեն նախադասությունից հետո հնչող ծափերը: Ախր ՍՄԿԿ համագումարները դեռ հիշողներ կան ու այդ տեսարանը դեժավյու էր առաջացնում: Անձի պաշտամունք հիշեցնող յուրաքանչյուր նյուանս գոնե ինձ մոտ միայն մերժում ու տագնապ է առաջացնում:

ՀԳ Ամեն դեպքում, դատելով ՔՊ -ի ֆեյսբուքյան ու ֆեյքային արձագանքներից իշխանությունը վախի, սարսափի հերթական չափաբաժինը ստացավ: Նաև դա է պատճառը, որ քրեաիրավական մեթոդները թափով խոդ են տվել: Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության…Կգնամ, կգամ` կպատմեմ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նախարար է մեկնել Իրան՝ բանակցությունների

Նախարար է մեկնել Իրան՝ բանակցությունների Sat, 20 Jun 2026 17:30:03 +0400 Պակիստանի ՆԳ նախարար Մոխսին…

16 րոպե ago

Պետական կառույցները դարձրել են վախ տարածելու միջոց

Պետական կառույցները դարձրել են վախ տարածելու միջոց Sat, 20 Jun 2026 17:15:07 +0400 «Հրապարակի» զրուցակիցը…

31 րոպե ago

Ծաղիկների ծով սարեր․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ծաղիկների ծով սարեր․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Sat, 20 Jun 2026 17:00:00 +0400 Latest news…

47 րոպե ago

Դուք ու ձեր 34 միլիոնը…

Դուք ու ձեր 34 միլիոնը… Sat, 20 Jun 2026 16:45:04 +0400 Եթե Եվրամիությունն իսկապես լիներ…

1 ժամ ago

Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 4 մարդ վիրավորվել է. Մանրամասներ

Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 4 մարդ վիրավորվել է. Մանրամասներ Sat, 20 Jun 2026 16:27:21…

1 ժամ ago

Նարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեին

Նարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեին Sat, 20 Jun 2026 16:19:12 +0400 «Ուժեղ Հայաստան»-ի…

1 ժամ ago