«Հրապարակ»․ Առուշը որոշել է երկու լարի վրա խաղալ

«Հրապարակ»․ Առուշը որոշել է երկու լարի վրա խաղալ

Tue, 17 Mar 2026 08:00:00 +0400


Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հրաժարականի դիմումը պայմանավորված է համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի քաղաքական դիրքորոշմամբ, ավելի կոնկրետ ասած՝ ճամբարափոխությամբ։ Ժամանակին ընդդիմադիր եւ Նիկոլ Փաշինյանին «սյունյաց ողջույններով» դիմավորելու ակցիան կազմակերպած Առուշանյանը, որը կալանք կրեց, 2021 թվականին էլ «Հայաստան» դաշինքի անդամ էր, սահուն անցում է կատարել դեպի իշխանական ճամբար եւ վերջերս անգամ Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին է մասնակցել։ Բայց նա փորձում է երկու լարի վրա խաղալ՝ համայնքապետարանում վստահեցրել է, որ ընտրություններին ՔՊ-ի օգտին չի աշխատելու, ՔՊ-ին էլ վստահեցնում է, որ Գորիսն իրենցն է, եւ նախօրեին ինքնակամ միացել էր Փաշինյանի քարոզարշավին, երբ վերջինս Գորիսում էր։ Հենց այս քայլն է, ըստ լուրերի, Յոլյանի համար որոշիչ։ Նա, մեր տեղեկություններով, ընդդիմադիր մի քանի շրջանակներից առաջարկներ ունի, բայց որոշել է ընդունել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» առաջարկը եւ առաջիկայում կհայտարարի այդ մասին։ Համայնքապետարանի մեր աղբյուրը պատմեց, որ երեկ կոլեկտիվում սգի տրամադրություն է եղել, ոմանք ափսոսել են Յոլյանի հեռանալու առիթով, մյուսներն էլ հասկացել են, որ կորցրել են ե՛ւ երբեմնի ընդդիմադիր համայնքապետին, ե՛ւ նրա տեղակալին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողովը՝ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ

#Ուղիղ․ «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողովը՝ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ Wed, 25 Mar 2026 17:34:23 +0400 Latest…

9 րոպե ago

Քսանամյա ֆուտբոլիստ է սպանվել

Քսանամյա ֆուտբոլիստ է սպանվել Wed, 25 Mar 2026 17:30:54 +0400 Շվեդիայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով…

12 րոպե ago

Նիկոլի ճակատագրական սխալները

Նիկոլի ճակատագրական սխալները Wed, 25 Mar 2026 17:15:55 +0400 Նիկոլի առաջին սխալը հայոց եկեղեցու դեմ…

27 րոպե ago

Արշակ սրբազանի գործով դատավորը բացարկ հայտնեց

Արշակ սրբազանի գործով դատավորը բացարկ հայտնեց Wed, 25 Mar 2026 17:11:39 +0400 Latest news from…

31 րոպե ago

Թուրքիայում մի շարք հայտնիներ ձերբակալվել են թմրանյութի օգտագործման կասկածանքով

Թուրքիայում մի շարք հայտնիներ ձերբակալվել են թմրանյութի օգտագործման կասկածանքով Wed, 25 Mar 2026 17:00:57 +0400…

42 րոպե ago

Այսօր կնքված հուշագրերը ուժեղ խաղաղության առաջին քայլերն են. Արթուր Ավանեսյան

Այսօր կնքված հուշագրերը ուժեղ խաղաղության առաջին քայլերն են. Արթուր Ավանեսյան Wed, 25 Mar 2026 16:58:59…

44 րոպե ago