«Հրապարակ»․ Կրքերը չեն հանդարտվում․ գիտաշխատողները Ժաննա Անդրեասյանից հստակեցումներ են պահանջել

«Հրապարակ»․ Կրքերը չեն հանդարտվում․ գիտաշխատողները Ժաննա Անդրեասյանից հստակեցումներ են պահանջել

Tue, 17 Mar 2026 08:10:00 +0400


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ երեկ հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ ճշգրտումներ անելու իրենց հետագա գործունեության եւ ճակատագրի հետ կապված։ Գրել էինք, որ տնօրենի պաշտոնից Էդիտա Գզոյանի սկանդալային հեռացումից հետո աշխատակազմը չի պատկերացնում, թե ինչպես է շարունակելու հետագա աշխատանքը, արդյոք կառավարությունը չի՞ արգելելու այսուհետ գիտական գործունեությամբ զբաղվել։ Նրանց լուրեր են հասել, որ Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը եւս փակվելու է, եւ նրանք նամակով դիմել էին ԿԳՄՍՆ-ին ու Հոգաբարձուների խորհրդին՝ հասկանալու Արցախի բաժնի ճակատագիրը։ Տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ նախարարն աշխատակիցներին հանգստացրել է, թե՝ գնացեք, ձեր գիտական գործունեությամբ զբաղվեք, ոչ մեկը ձեզ չի արգելելու եւ չի խանգարելու։ Արցախի բաժնի վերաբերյալ էլ հստակ պատասխաններ չեն հնչել, ասվել է միայն՝ ինչպես աշխատում էիք, այնպես էլ շարունակեք աշխատել, ձեր աշխատանքը կապ չունի պետական արարողակարգի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է եղել գիշերը Ռուսաստանում․ ՊՆ-ն մանրամասնել է

Ի՞նչ է եղել գիշերը Ռուսաստանում․ ՊՆ-ն մանրամասնել է Wed, 08 Apr 2026 13:30:22 +0400 ՌԴ…

20 րոպե ago

Ձերբակալվել է նախկին նախարար Արտեմ Ասատրյանը

Ձերբակալվել է նախկին նախարար Արտեմ Ասատրյանը Wed, 08 Apr 2026 13:27:29 +0400 Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող…

23 րոպե ago

Մեզ մնում է, որ ժողովուրդը մեզ ձայն տա. Արծվիկ Մինասյան

Մեզ մնում է, որ ժողովուրդը մեզ ձայն տա. Արծվիկ Մինասյան Wed, 08 Apr 2026 13:18:49…

32 րոպե ago

Մխիթարյանի հուզիչ խոսքերը Լուչեսկուի մասին

Մխիթարյանի հուզիչ խոսքերը Լուչեսկուի մասին Wed, 08 Apr 2026 13:15:53 +0400 Հայաստանի ազգային հավաքականի նախկին…

35 րոպե ago

Գերհարուստները վճարելու են նաև աղքատների փոխարեն. Արծվիկ Մինասյան

Գերհարուստները վճարելու են նաև աղքատների փոխարեն. Արծվիկ Մինասյան Wed, 08 Apr 2026 13:15:44 +0400 Latest…

35 րոպե ago

Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել

Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել Wed, 08…

37 րոպե ago