Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել

Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել

Wed, 08 Apr 2026 13:12:59 +0400


Պետության ուժեղ և թույլ լինելու չափման հիմնական միավորը համարվում է նրա տնտեսության զարգացման մակարդակը, քանի որ այն արտացոլում է երկրի արտադրողականությունը, բնակչության կենսամակարդակը, տեխնոլոգիական առաջընթացը և միջազգային մրցունակությունը։

Հայաստանի պարագայում պատկերը խիստ մտահոգիչ է, քանի որ աղքատության մակարդակով մեր երկիրը գտնվում է համաշխարհային վարկանշային ցուցակի ստորին հատվածում՝ զբաղեցնելով 110-րդ հորիզոնականը։ Ցավոք, նախորդ տարիների փորձը փաստում է, որ ՀՀ իշխանությունները չեն կարողացել իրականացնել խորքային և կենսական տնտեսական բարեփոխումներ։ Միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, 2018 թվականից ի վեր, ամեն տարի ՀՀ պետական պարտքը (ներառյալ ներքինը) ավելացրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարով՝ հասցնելով այն արդեն 14,5 միլիարդի։

Այսօր Հայաստանը տարեկան շուրջ 7 միլիարդ ԱՄՆ դոլարի ներմուծում է իրականացնում՝ համեմատած ընդամենը 3 միլիարդ դոլարի արտահանման հետ, ինչը հանգեցնում է մոտ 4 միլիարդ դոլարի առևտրային հաշվեկշռի բացասական տարբերության։ Այս բացը հիմնականում լրացվում է ներքին և արտաքին տրանսֆերտների միջոցով կամ արտաքին պարտքի ավելացմամբ, ինչը երկարաժամկետ կայուն զարգացման տեսանկյունից լուրջ խնդիր է ստեղծում։

Գործընթացն իրականում մտել է խիստ վտանգավոր փուլ, քանի որ մի կողմից շարունակ աճում է արտաքին պարտքի բեռը, մյուս կողմից տնտեսության իրական հատվածում նկատելի աճ չկա։ Օրվա իշխանությունը, կոնկրետ ծրագրեր կամ զարգացման տեսլական առաջարկելու փոխարեն, ժողովրդին «կերակրում է» կեղծ և անբովանդակ խոստումներով։
Իրավիճակի միակ սթափ և իրատեսական գնահատականն այս պահին պատկանում է ժամանակակից տնտեսության մեջ համաշխարհային անուն ձեռք բերած ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

Հատկապես տնտեսական զարգացման տեսլականի կարևորագույն դրույթներից է առաջիկա հինգ տարիներին արդյունաբերականացման ծրագրի միջոցով Հայաստանում շուրջ 300 հազար նոր աշխատատեղ ստեղծելու նախաձեռնությունը։
Ծրագրի շրջանակում առաջարկվում է զարգացնել արդյունաբերությունը, որպեսզի Հայաստանը դուրս գա միայն ծառայությունների վրա հիմնված և արտաքին օգնությունից կախված տնտեսական մոդելից։ Այս մոտեցումը նպատակ ունի ոչ միայն մեծացնել արտահանումը, այլև ապահովել լայնածավալ զբաղվածություն՝ ձևավորելով տնտեսական զարգացման ավելի ինքնաբավ և կայուն հիմք։

Միևնույն ժամանակ, ծրագրում նշված հինգ տարվա ընթացքում շուրջ 300 հազար աշխատատեղ ստեղծելը պետք է դիտարկել ոչ թե որպես ինքնանպատակ վերջնարդյունք, այլ որպես ընդհանուր ռազմավարության հնարավոր հետևանք։ Տնտեսական տեսանկյունից առաջնայինը ոչ թե կոնկրետ թվային ցուցանիշի մեխանիկական ապահովումն է, այլ ընտրված զարգացման ուղին։ Եթե արդյունաբերականացման քաղաքականությունը հաջողությամբ իրականացվի ներդրումների ներգրավման, տեխնոլոգիական արդիականացման և արտադրողականության աճի միջոցով, ապա աշխատատեղերի ստեղծումը կլինի այդ ամենի բնական արդյունքը։
Զավեշտալի է, երբ գործող իշխանության տնտեսական և քաղաքական պատասխանատուները հայտարարում են, թե այս մոտեցումը «իրատեսական չէ»։ Իրականում, Կարապետյանի առաջարկած ռազմավարությունը հաջողությամբ փորձարկվել է մի շարք երկրներում։ Դեռևս 1980-ականներին, երբ, օրինակ, Իռլանդիան կանգնած էր ծանր տնտեսական պայմանների առջև, կառավարությունը որոշեց նվազեցնել հարկերը, ներգրավել ներքին ու միջազգային ներդրումներ և զարգացնել արդյունաբերությունն ու տեխնոլոգիական ոլորտները։ Արդյունքում, երկրի արդյունաբերական ու տեխնոլոգիական հիմքերը լուրջ զարգացում ստացան, ինչը ապահովեց տնտեսական արագ վերելք և աշխատատեղերի զգալի ավելացում։

Հատկանշական է նաև Հարավային Կորեայի փորձը։ Պատերազմից հետո՝ 1950-ականներին, այն աղքատ և գյուղատնտեսական երկիր էր։ Պետությունը աջակցեց արդյունաբերությանը խոշոր ընկերությունների (չեբոլների) միջոցով, արտահանման վրա հիմնված ռազմավարության շնորհիվ ստեղծվեցին միլիոնավոր աշխատատեղեր ու երկիրը վերածվեց բարձր տեխնոլոգիական տնտեսության։
Հետևաբարար, խնդիրն այն է, թե մեր հանրությունն առաջիկա ընտրություններին ավելի շատ վստահություն կցուցաբերի նրան, ով արդեն ապացուցել է, որ կարող է, թե՞ նրան, ով արդեն ապացուցել է, որ չի կարող։

Տիգրան Դումիկյան
Վերլուծաբան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Խտրականության «աստվածները» դատապարտում են

«Հրապարակ»․ Խտրականության «աստվածները» դատապարտում են Wed, 16 Sep 2026 08:10:28 +0400 «Ի՞նչ պատկեր ունի խտրականությունը…

4 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ում կարծիքները կիսվել են

«Հրապարակ»․ ՔՊ-ում կարծիքները կիսվել են Wed, 16 Sep 2026 08:05:06 +0400 Չնայած ՔՊ-ում նախատրամադրվածություն կար,…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին

«Հրապարակ»․ Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին Wed, 16 Sep 2026 08:00:58 +0400 Ինչպես համապետական…

13 րոպե ago

Ականի պայթյունից 19-ամյա աղջիկ է մահացել Ադրբեջանում

Ականի պայթյունից 19-ամյա աղջիկ է մահացել Ադրբեջանում Tue, 15 Sep 2026 23:45:32 +0400 Ադրբեջանի Խըրդալան…

8 ժամ ago

Ուկրաինական հակամարտության համար վճռական պահ է․ Ֆրիդրիխ Մերց

Ուկրաինական հակամարտության համար վճռական պահ է․ Ֆրիդրիխ Մերց Tue, 15 Sep 2026 23:30:27 +0400 Գերմանիայի…

9 ժամ ago

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է Tue, 15 Sep 2026 23:15:31 +0400…

9 ժամ ago