«Հրապարակ»․ 17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար

«Հրապարակ»․ 17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար

Fri, 27 Nov 2026 08:05:58 +0400


Շրջակա միջավայրի նախարարությունը COP17-ի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում նախապատրաստական, կազմակերպչական եւ այլ աշխատանքներում նշանակալի ներդրում ունենալու համար որոշ անձանց պարգեւատրել է «COP17» արծաթե հուշադրամով։ Այդ հուշադրամը հոկտեմբերի 5-ին ՀՀ կենտրոնական բանկն էր շրջանառության մեջ դրել՝ նվիրված ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին: Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը՝ 925 հարգի արծաթ, քաշը՝ 33,6 գ։ Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում: Թողարկվել է 300 հատ։ Մեզ հետ զրույցում ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ հուշադրամը թողարկվել է միայն ներկայացուցչական նպատակներով` վաճառքի չի հանվել։ Ո՞ր կառույցի պատվերով են թողարկվել հուշադրամները։ Արձագանքեցին՝ ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի համատեղ նախաձեռնությունն է։ Հուշադրամի արժեքը, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, 59 հազար դրամ է։ Այսինքն՝ միայն 17.7 մլն դրամ ծախսվել է 300 հուշադրամի համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Օրեցօր ավելի լկտի

Օրեցօր ավելի լկտի Sat, 28 Nov 2026 09:00:40 +0400 Անխղճորեն շահագործելով իրավապահ համակարգը, տրորելով օրենքը,…

15 րոպե ago

«Հրապարակ»․ Հերթը հասավ Բուռնաշին

«Հրապարակ»․ Հերթը հասավ Բուռնաշին Sat, 28 Nov 2026 08:45:22 +0400 Դատախազությունը երեկ հայտնեց, որ երկու…

30 րոպե ago

«Հրապարակ»․ Վազգենի ֆիլմի պրեմիերային էլ են պարել

«Հրապարակ»․ Վազգենի ֆիլմի պրեմիերային էլ են պարել Sat, 28 Nov 2026 08:25:26 +0400 Օրերս «Մոսկվա»…

50 րոպե ago

«Հրապարակ»․ Իշխան Սաղաթելյանի բացակայությունն անձնական պատճառներ ունի

«Հրապարակ»․ Իշխան Սաղաթելյանի բացակայությունն անձնական պատճառներ ունի Sat, 28 Nov 2026 08:20:50 +0400 Վերջին մեկ…

55 րոպե ago

«Հրապարակ»․ 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը

«Հրապարակ»․ 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Sat, 28 Nov 2026 08:15:14 +0400 2021 թվականից Հանրային հեռարձակողի…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ալիեւից շատ է ուզում

«Հրապարակ»․ Ալիեւից շատ է ուզում Sat, 28 Nov 2026 08:10:18 +0400 Իշխող թիմում ոմանք կասկածում…

1 ժամ ago