Երեքշաբթի , 17 Մարտի 2026

Զրոյական կետից

Զրոյական կետից

Tue, 17 Mar 2026 09:00:00 +0400


Նիկոլ Փաշինյանը որոշել է մեր պատմությունը զրոյից գրել, ինչպես ժամանակին արցախյան հարցի բանակցություններն էր զրոյական կետից սկսում։ Նա որոշել է նաեւ մեր ողջ անցյալը վերատեսության ենթարկել։ Առաջ նա թերահավատություն էր հայտնում սովետական տարիներին ցեղասպանության թեմայի արծարծման առումով եւ ասում էր․ «Պետք է դեռ հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչո՞ւ եւ ո՞ւմ միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Ո՞նց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, եւ ո՞նց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ է հայտնվել»: Հիմա նմանատիպ հարցեր է բարձրացնում ղարաբաղյան շարժման կապակցությամբ․ «Մենք պետք է հասկանանք՝ ղարաբաղյան շարժումն ինչ էր»։ Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելու հող է նախապատրաստում․ «Դա Անկախության հռչակագիր չէ, կոնֆլիկտի հռչակագիր է»։ Եվ մինչ նա վերանայում է մեր պատմության դրվագներն ու մեր պետության հիմքերն է խարխլում, հարեւան պետության ղեկավարը ճիշտ հակառակն է անում՝ հայտարարում է, որ մեր օդային տարածքն օգտագործելու համար մեր թույլտվությունը ստանալու կարիքը չունի՝ արդեն իսկ թռչում են։ Ասում է, որ իր սիրտը փառավորվում է այն մտքից, որ միջազգային բառապաշարում ամրագրվել է «Զանգեզուրի միջանցք» տերմինը, հայտարարում է, որ ինքը «բազմաթիվ պատճառներ ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու», բայց այսօր ճանաչում է, «թեեւ չի կարող երաշխավորել, թե կես տարի անց ինչ կլինի»։ Եվ, ահա, այս պայմաններում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը խոսում են խաղաղությունից, հայտարարում են, որ այն այլեւս անշրջելի է, եւ մարզերն ընկած՝ քվե են մուրում ՀՀ քաղաքացիներից, չնայած մինչեւ ընտրությունները դեռ երկու ամսից ավելի ժամանակ կա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ապահովական իրավիճակը՝ Ատրպատականի հայոց թեմում

Ապահովական իրավիճակը՝ Ատրպատականի հայոց թեմում Mon, 16 Mar 2026 00:03:37 +0400 Թաթուլ Հակոբյանը գրում է․ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով