Թեհրանին կարծես հաջողվում է ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության

Թեհրանին կարծես հաջողվում է ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության

Tue, 17 Mar 2026 09:59:35 +0400


Չնայած Վաշինգտոնի տեխնոլոգիական և տնտեսական գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության։ Այդկերպ շարունակվելու դեպքում շուտով կարող է փոխվել նաև հակամարտության դինամիկան և պատերազմի վարման պայմանները:

Ավանդաբար ԱՄՆ ռազմավարությունը հենված է եղել կարճ ժամանակում հիմնական արդյունքների հասնելու նպատակով պլանավորված արագ և լոկալ գործողությունների վրա։ Այդ մոդելը նվազագույնի է հասցնում քաղաքական և ֆինանսական ծախսերը, և խուսափում է ռազմական գործողություններում երկարատև ներգրավվումից։

Սակայն Իրանն ընտրել է հակառակ մարտավարությունը։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է հակառակորդի ռեսուրսների «մաշեցման» և լարվածության աշխարհագրության ընդլայնման վրա՝ ներառելով կարևոր էներգետիկ ճանապարհի (Հորմուզ) դեմ ուղղված սպառնալիքը։

Նավթի և գազի ծովային մատակարարումների շուրջ ստեղծված իրավիճակը հատկապես նշանակալից է համաշխարհային էներգետիկ քաղաքականության համատեքստում: Իրանը ցուցադրում է իր պատրաստակամությունը՝ նավագնացության հոսքերի նկատմամբ վերահսկողությունն օգտագործելու որպես միջազգային շուկաների վրա ճնշման գործիք: Միևնույն ժամանակ, Թեհրանը ազդանշան է տալիս՝ էներգիայի դիմաց յուանով վճարումներին անցնելու մասին, ինչն անուղղակիորեն ամրապնդում է Չինաստանի դիրքերը:
Պեկինի համար այս դինամիկան բացում է լրացուցիչ աշխարհաքաղաքական հնարավորություններ: Չինաստանը շահագրգռված է էներգետիկ ուղիների վրա ամերիկյան ազդեցության թուլացմամբ և հումքի վճարման այլընտրանքային համակարգի մշակմամբ: Պարսից ծոցում աճող անկայունությունը մեծացնում է նաև Եվրոպայի կախվածությունը լոգիստիկ ու ֆինանսական համակարգերից, որոնց զարգացման գործում Չինաստանը ձգտում է ունենալ կարևոր դեր:

Երևում է, որ Թեհրանի ռազմավարությունը հենված չէ միայն ռազմական գործիքակազմի վրա։ Հաշվարկվում են նաև արևմտյան երկրներում տնտեսական դժվարությունների աստիճանական աճի հավանականությունը։ Էներգիակիրների գների բարձրացումը կարող է մեծացնել ճնշումը եվրոպական տնտեսություններում՝ արևմտյան քաղաքական համակարգերում ստեղծելով լարվածություն։ Միևնույն ժամանակ, Իրանը, կարծես թե Պարսից ծոցի արաբական երկրների դիրքորոշման փոփոխության հույսեր ունի։
Հակամարտության ներկայիս կոնֆիգուրացիան ցույց է տալիս, որ հակամարտությունը ռազմական տրամաբանությունից անցում է կատարում դեպի ավելի բարդ, աշխարհաքաղաքական գործընթացի: Իրանը ձգտում է դիմակայությունը վերածել երկարատև պայքարի, որի դեպքում էներգակիրները, ֆինանսական մեխանիզմները և տարածաշրջանային դաշինքները դառնում են հիմնական գործիքներ:
Ընդհանուր առմամբ, Թեհրանի կողմից նախանշվող երկարատև հակամարտության մոդելը կարող է աստիճանաբար խաթարել նաև ԱՄՆ գերիշխանությունը՝ միաժամանակ փորձելով ընդլայնելով Չինաստանի ազդեցությունը համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ:

Հ.Գ.
Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսեբթի՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված կարող է հետաձգվել նախագահ Դոնալդ Թրամփի՝ մարտի 31-ին նախատեսված այցը Չինաստան: Կարելի է պնդել, որ Չինաստան-ԱՄՆ «առևտրային պատերազմը» շարունակվում է՝ այս փուլում հատկապես նաև Իրանի հաշվին:

Արտակ Զաքարյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփի ամենահավատարիմ զինակիցներից մեկը հեռանում է Սպիտակ տնից

Թրամփի ամենահավատարիմ զինակիցներից մեկը հեռանում է Սպիտակ տնից Sun, 18 Oct 2026 22:05:40 +0400 ԱՄՆ…

14 րոպե ago

Թրամփ․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է ողջ աշխարհի համար

Թրամփ․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է ողջ աշխարհի համար Sun, 18 Oct 2026…

26 րոպե ago

Մակրոնի պաշտոնավարման անփառունակ վախճանը

Մակրոնի պաշտոնավարման անփառունակ վախճանը Sun, 18 Oct 2026 21:45:23 +0400 Ֆրանսիայում լիցեյականներն ավերում են պատմական…

34 րոպե ago

Փարիզում ոստիկանությունը բողոքի ակցիան ցրելու համար կրկին արցունքաբեր գազ է կիրառել

Փարիզում ոստիկանությունը բողոքի ակցիան ցրելու համար կրկին արցունքաբեր գազ է կիրառել Sun, 18 Oct 2026…

39 րոպե ago

Ձերբակալել են թոշակառու կնոջը բռնաբարած եւ սպանած տղամարդկանց

Ձերբակալել են թոշակառու կնոջը բռնաբարած եւ սպանած տղամարդկանց Sun, 18 Oct 2026 21:30:23 +0400 Ռուսաստանի…

49 րոպե ago

Եվրոպան եռում է․ ինչի հանգեցերեց ՌԴ-ի դեմ սանկցիաներն ու Հորմուզի նեղուցի փակումը

Եվրոպան եռում է․ ինչի հանգեցերեց ՌԴ-ի դեմ սանկցիաներն ու Հորմուզի նեղուցի փակումը Sun, 18 Oct…

1 ժամ ago