Եվ կրկին տիկին նախարարը դա չի անում
Tue, 17 Mar 2026 11:20:38 +0400

Բժիշկ Գևորգ Գրիգորյանն անդրադարձել է առողջապահության նախարարի հրապարակած տեսանյութին՝ նշելով, որ այն վերաբերում է ընտանեկան բժշկի աշխատավարձի հաշվարկին։
Նրա գնահատմամբ՝ նախարարի ներկայացրած ձևաչափը չի համապատասխանում մասնագիտական շրջանակների բարձրացրած հիմնական հարցին, որը վերաբերում է նեղ մասնագետների աշխատավարձերի ձևավորմանը։ Գրիգորյանի խոսքով՝ նախաձեռնող խմբի օրակարգում առաջնային է հենց մասնագիտացված բժիշկների վարձատրության խնդիրը։
Նա նաև նշել է, որ իր դիտարկմամբ՝ նախարարությունը չի արձագանքում բուժաշխատողների՝ մասնավորապես նեղ մասնագետների, բուժքույրերի, շտապօգնության բժիշկների և անեսթեզիոլոգների աշխատավարձերին վերաբերող հարցերին։
Գրիգորյանը կոչ է արել ոլորտի գործընկերներին ակտիվ լինել՝ ընդգծելով, որ աշխատավարձերի նոր հաշվարկային մոտեցումը կարող է ստեղծել նախադեպ, որը հետագայում փոփոխելը ավելի դժվար կլինի։
«Եվ կրկին տիկին նախարարը չի պատասխանում մեկնաբանություններում իրեն գրվող նեղ մասնագետների, բուժքույրերի, շտապ օգնության բժիշկների և անէսթեզիոլոգների աշխատավարձերին վերաբերվող հարցերին»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր