Մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճել են 12 երիտասարդ, վեճը վերաճել է ծեծկռտուքի

Մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճել են 12 երիտասարդ, վեճը վերաճել է ծեծկռտուքի

Tue, 17 Mar 2026 12:27:36 +0400


Փետրվարի 19-ին՝ ժամը 23։24-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր ահազանգ, որ Նոր Նորքի վարչական տարածքում գտնվող Միկոյան փողոցում ծեծկռտուք է եղել, երկու երիտասարդ գետնին ընկած են, մյուսները փախել են։

Շտապ դեպքի վայր էին մեկնել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներ։

Մինչ իրավապահները ձեռնարկում էին միջոցառումներ՝ ահազանգ էր ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ Շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել նույն տարածքի բնակիչ 27-ամյա երիտասարդի՝ «պոլիտրավմա՝ հարցականով» ախտորոշմամբ։

Քիչ անց նույն բժշկական կենտրոնից ստացվել էր ևս մեկ ահազանգ։ Նույն ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել նաև երիտասարդի 29-ամյա եղբայրը։

Մարմնական վնաս պատճառելու և խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մեքենան արագ վարելու հարցի շուրջ երկու եղբայրների հետ վիճաբանել էին 18-ից 25-տարեկան 12 երիտասարդ, ու վեճն էլ վերաճել էր ծեծկռտուքի։

Դեպքին մասնակից բոլոր անձանց ինքնությունները պարզվել են, կան կալանավորվածներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Առյուծին ու վագրին թութակի վանդակում չեն կարող պահել

«Հրապարակ». Առյուծին ու վագրին թութակի վանդակում չեն կարող պահել Fri, 10 Jul 2026 09:45:54 +0400…

11 րոպե ago

«Դեպի Եվրոպա ձգտող» Նիկոլ կեղծարարի օրոք խափանման միջոցը վերածվել է պատժի ձևի

«Դեպի Եվրոպա ձգտող» Նիկոլ կեղծարարի օրոք խափանման միջոցը վերածվել է պատժի ձևի Fri, 10 Jul…

19 րոպե ago

Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է

Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է Fri, 10 Jul 2026 09:30:31…

26 րոպե ago

«Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա

«Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա Fri, 10 Jul 2026 09:15:25…

42 րոպե ago

Հայի թշնամիները

Հայի թշնամիները Fri, 10 Jul 2026 09:00:36 +0400 Երեկ տեղեկացանք, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ…

56 րոպե ago

«Հրապարակ». Թեժ մարտեր՝ խորհրդարանի պաշտոնների համար

«Հրապարակ». Թեժ մարտեր՝ խորհրդարանի պաշտոնների համար Fri, 10 Jul 2026 08:45:30 +0400 ՔՊ-ում թեժ մարտեր…

1 ժամ ago