Նախակրթարանների տարիքային շեմը կվերանայվի՞
Tue, 17 Mar 2026 12:37:27 +0400

Ազգային ժողովի ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի նիստում քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների փաթեթը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջազգային ուսումնասիրությունները վկայում են՝ նախադպրոցական կրթությանը մասնակցելը դրական ազդեցություն է ունենում երեխաների հետագա առաջադիմության վրա դպրոցում։ Այդ հիմնավորմամբ առաջարկվում է վերանայել նախադպրոցական կրթության տարիքային սահմանները։
Նախարարի խոսքով՝ փոփոխությունները հնարավորություն կտան որոշ համայնքներում երեխաներին ավելի վաղ ներգրավվել կրթական գործընթացում։ Մասնավորապես, այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական հաստատությունը միակն է, նախատեսվում է ավելի ցածր տարիքից ընդունելություն։
Քաղաքային բնակավայրերում, որտեղ մանկապարտեզները ծանրաբեռնված են, առաջարկվող կարգավորումը կօգնի ընդլայնել հնարավորությունները և ապահովել ավելի վաղ ընդգրկում նախակրթական ծրագրերում։
Օրենքի նախագծով առաջարկվում է երկու տարիքային շեմ․ ընդհանուր կարգավորումը՝ 4–6 տարեկանների համար, իսկ որոշ բնակավայրերում՝ 3–6 տարեկանների համար նախակրթարանների գործունեության հնարավորություն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր