Հեռացող տիրադավ Աբրահամ Սրբազանը հրաժեշտի նամակ է հրապարակել

Հեռացող տիրադավ Աբրահամ Սրբազանը հրաժեշտի նամակ է հրապարակել

Tue, 17 Mar 2026 12:33:50 +0400


Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով, որ թեմակալ առաջնորդի պաշտոնից հրաժարումը իր կողմից նախատեսվել էր դեռ տարիներ առաջ ու այդ մասին բարձրաձայնվել Մայր Աթոռում:

«Այս հայտարարության նպատակն է կանխել բոլոր անհարկի, սխալ ﬔկնաբանությունները, շահարկուﬓերը, խեղաթյուրուﬓերը։

Վերջին տարիներին, Հայ եկեղեցու հետ կապված 2025 թ. դեպքերից շատ ավելի առաջ, ես ﬕ քանի անգամ գրավոր և բանավոր, նաև Մայր Աթոռում ժողոﬖերի ժամանակ, դիﬔլ և բարձրաձայնել եմ, որ ցանկանում եմ հանգստյան կոչվել։

Ինձ հանգստյան կոչելու տնօրինումը Մայր Աթոռից ստացա 16 մարտի, 2026թ. – ին (գրություն 26/023)։ Քանի որ սա իմ գրավոր ու բանավոր դիմուﬓերի հիման վրա կայացված որոշում է, ուստի չընդունելու որևէ պատճառ չունեմ։

Հետայսու, որպես հանգստյան կոչված հոգևորական, ﬓալով իմ ծնննդավայրում՝ Վայոց ձորում, հիﬓականում կզբաղվեմ գրական, թարգմանական, հրատարակչական գործունեությամբ։ Իհարկե, ինձ համար շատ թանկ է Վայոց ձորի թեմը, որ 1992 թվականից ﬕնչ օրս, մոտ 34 տարի, գրեթե զրոյական վիճակից Աստուծո օգնությամբ ինձ է բախտ վիճակվել ստեղծել, և այսօր ﬔր եկեղեցու ինքնաբավ, կայացած թեﬔրից ﬔկն է, ուր բազմաթիվ եկեղեցական, կրոնական, կրթական, մշակութային, սոցիալական ծրագրեր են իրականացվում։ Ուրախ կլինեմ աջակցել և օգտակար լինել նշանակվելիք առաջնորդին և իմ նպաստը բերել թեﬕ հետագա զարգացմանը։

Կարծում եմ բոլորի համար պարզ է, որ Հայ եկեղեցին կառուցվածքային, կառավարման և կանոնադրական բարեփոխուﬓերի կարիք ունի, որպեսզի այլևս այսպիսի ցնցուﬓերի ու ճգնաժաﬕ ﬔջ չհայտնվի։ Ուստի, ի պահանջել հարկին, պատրաստ եմ հետայսու ևս առավելագույնս օգտակար լինել ՀՀ վարչապետի նախաձեռնած Հայ եկեղեցու բարենորոգմանը, հատկապես եկեղեցու նոր կանոնադրությունը պատրաստելուն։

Աղոթում և մաղթում եմ, որ եկեղեցուց ներս, եկեղեցու շուրջ, նաև եկեղեցի-պետություն հարաբերություններում ստեղծված այս վտանգավոր ճգնաժաﬓ օր առաջ հանգուցալուծվի՝ ի բարօրություն ﬔր հայրենիքի, ﬔր պետության, ﬔր ժողովրդի ու ﬔր Եկեղեցու։ Նաև հայցում եմ ﬔր ժողովրդի ներողամտությունը Սյունյաց և Վայոց ձորի թեﬔրում իմ՝ ավելի քան երեք տասնամյա առաջնորդության ակտիվ աշխատանքային տարիներին կամա թե ակամա ունեցածս սխալների ու բացթողուﬓերի համար։

Մնացեք խաղաղությամբ և թող Աստված օրհնի ձեզ»,- ասվում է Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հայտարարության տեքստում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է ծառայությունից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջուր չի լինի Երևանում և Արմավիրում

Ջուր չի լինի Երևանում և Արմավիրում Sun, 25 Oct 2026 12:15:11 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը…

11 րոպե ago

Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության․ Մելոյանն ահազանգում է

Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության․ Մելոյանն ահազանգում է Sun, 25 Oct…

17 րոպե ago

Ռայան Գոսլինգի հիմնադրած երաժշտախումբը վերադառնում է

Ռայան Գոսլինգի հիմնադրած երաժշտախումբը վերադառնում է Sun, 25 Oct 2026 12:00:17 +0400 Հոլիվուդյան հայտնի դերասան…

26 րոպե ago

Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք. Անդրանիկ Գևորգյան

Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք. Անդրանիկ Գևորգյան Sun, 25 Oct 2026 11:52:45 +0400…

34 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Sun, 25 Oct 2026 11:45:26 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

41 րոպե ago

Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք

Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Sun, 25 Oct…

44 րոպե ago