Նախակրթարանների տարիքային շեմը կվերանայվի՞

Նախակրթարանների տարիքային շեմը կվերանայվի՞

Tue, 17 Mar 2026 12:37:27 +0400


Ազգային ժողովի ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի նիստում քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների փաթեթը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջազգային ուսումնասիրությունները վկայում են՝ նախադպրոցական կրթությանը մասնակցելը դրական ազդեցություն է ունենում երեխաների հետագա առաջադիմության վրա դպրոցում։ Այդ հիմնավորմամբ առաջարկվում է վերանայել նախադպրոցական կրթության տարիքային սահմանները։

Նախարարի խոսքով՝ փոփոխությունները հնարավորություն կտան որոշ համայնքներում երեխաներին ավելի վաղ ներգրավվել կրթական գործընթացում։ Մասնավորապես, այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական հաստատությունը միակն է, նախատեսվում է ավելի ցածր տարիքից ընդունելություն։

Քաղաքային բնակավայրերում, որտեղ մանկապարտեզները ծանրաբեռնված են, առաջարկվող կարգավորումը կօգնի ընդլայնել հնարավորությունները և ապահովել ավելի վաղ ընդգրկում նախակրթական ծրագրերում։

Օրենքի նախագծով առաջարկվում է երկու տարիքային շեմ․ ընդհանուր կարգավորումը՝ 4–6 տարեկանների համար, իսկ որոշ բնակավայրերում՝ 3–6 տարեկանների համար նախակրթարանների գործունեության հնարավորություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես է Սերգեյ Լավրովը «պատժել» Բորիս Ջոնսոնին

Ինչպես է Սերգեյ Լավրովը «պատժել» Բորիս Ջոնսոնին Mon, 16 Nov 2026 19:00:54 +0400 Մեծ Բրիտանիայի…

16 րոպե ago

Վերջին հարցաքննությունը մեսիջ էր. Վալոդյա Գիրիգորյանի ազգականը` սպանության գործի մասին

Վերջին հարցաքննությունը մեսիջ էր. Վալոդյա Գիրիգորյանի ազգականը` սպանության գործի մասին Mon, 16 Nov 2026 18:51:44…

25 րոպե ago

Թե՛ փողոցի լեզվով, թե՛ մարդկային հասկացողությամբ անբարոյականություն է․ այս պիղծ վարքագիծը նորմալացրեց Թորոսյանը

Թե՛ փողոցի լեզվով, թե՛ մարդկային հասկացողությամբ անբարոյականություն է․ այս պիղծ վարքագիծը նորմալացրեց Թորոսյանը Mon, 16…

31 րոպե ago

Մերձավոր Արեւելք հավելյալ ռազմական ուժեր է ուղարկում

Մերձավոր Արեւելք հավելյալ ռազմական ուժեր է ուղարկում Mon, 16 Nov 2026 18:30:12 +0400 Ամերիկյան Ռազմա-Ծովային…

47 րոպե ago

Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից

Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից Mon, 16 Nov 2026 18:28:30 +0400 ՄԱԿ-ի համակարգը հոգնել…

48 րոպե ago

«Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ Վեդոմոստիի

«Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ Վեդոմոստիի Mon, 16 Nov 2026 18:19:05 +0400 Ռուսաստանի նախագահի…

58 րոպե ago